Մեկ ամիս գիշերային ժամերին կսահմանափակվի երթևեկը Երևանի ամենաբանուկ փողոցներից մեկում
16.08.2024,
10:35
Երթևեկությունն իրականացվելու է հանդիպակաց ուղղության երթևեկելի մեկ գոտու հաշվին

ԵՐԵՎԱՆ,16 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ Ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված, օգոստոսի 17-ից մինչև սեպտեմբերի 17-ը՝ ժամը՝ 23:00-ից 08:00-ն միակողմանի փակ է լինելու Հալաբյան փողոցի՝ Հալաբյան փ. - Էստոնական փ. խաչմերուկից մինչև Հալաբյան փ. – Աշտարակի խճ. տրանսպորտային հանգույց ընկած ճանապարհահատվածը, այնուհետև՝ հակառակ ուղղությամբ, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
Երթևեկությունն իրականացվելու է հանդիպակաց ուղղության երթևեկելի մեկ գոտու հաշվին: