Սեյսմիկ վտանգը Հայաստանի տարածքի համար թերագնահատված է․ Սեյսմիկ պաշտպանության ծառայության տնօրեն

Սեյսմիկ վտանգը Հայաստանի տարածքի համար թերագնահատված է․ Սեյսմիկ պաշտպանության ծառայության տնօրեն

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության տնօրեն Սոս Մարգարյանն այսօր ասուլիսի ժամանակ անդրադարձել է այն հարցին, թե ինչ տեղի կունենա, եթե Երևանում գրանցվի 9 բալանոց երկրաշարժ։ 

«Երևանը սեյսմիկ վտանգի քարտեզի վրա համարվում է 9 բալանոց գոտի։ Խորհրդային միության ժամանակներում ունեինք հետևյալ խնդիրը․ սեյսմիկ վտանգը Հայաստանի տարածքի համար թերագնահատված էր։ Եթե այսօր ունենք 8, 9 և 10 բալանոց գոտիներ, ապա Խորհրդային միության քարտեզի համապատասխան՝ ունեինք ընդամենը 2 գոտի՝ 7 և 8 բալանոց, հետևաբար կառուցապատումն իրականացվել է 7 և 8 բալի համար։ Երբ մենք ասում ենք, որ ունենք բարձր սեյսմիկ ռիսկ, շենքերը խոցելի են, պատճառն այն է, որ շենքերը կառուցված են ավելի ցածր սեյսմիկ վտանգի մակարդակի համար, քան պետք է։ Հետևաբար, եթե մենք ունենանք 9 բալանոց երկրաշարժ՝ համարելով, որ Երևանը գտնվում է 8 բալանոց գոտում, կունենանք հետևանքներ», – ասաց Մարգարյանը։ 

Նրա խոսքով՝ Երևանի համար կա երկու խզվածք, որը կարող է ազդեցություն ունենալ։

«Մեկը գտնվում է քաղաքի հյուսիս-արևմտյան մասում, մյուսը Գառնիի խզվածքն է։ Երևանի խզվածքի պոտենցիալը համեմատաբար փոքր է, քան Գառնիինը։ Այն, չնայած անցնում է Երևանի տարածքով, արվարձաններով, բայց ավելի փոքր պոտենցիալ ունի», – ասաց Մարգարյանը։

Նա նշեց, որ երկրաշարժի հետևանքների մասին խոսելիս՝ պետք է հաշվի առնել գրունտային պայմանները, շենքերի խոցելիությունը, երկրաշարժի խորությունը, այս բոլոր գործոնները կարող են ունենալ ազդեցություն։

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

15:40 14.08.2024




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×