Рейтинг@Mail.ru
USD
377.44
EUR
436.25
RUB
4.7633
GEL
138.23
2026 թ. մարտի 13, ուրբաթ
եղանակը
Երևանում
+7

Երևանի կենտրոնի փողոցներից մեկի երթևեկը մինչև նոյեմբերի 15–ը կսահմանափակվի

03.10.2024, 10:33
Մեկուկես ամիս կսահմանափակվի Երևանի կենտրոնի փողոցներից մեկի երթևեկը
Երևանի կենտրոնի փողոցներից մեկի երթևեկը մինչև նոյեմբերի 15–ը կսահմանափակվի

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝  հոկտեմբերի 2-ից մինչև նոյեմբերի 15-ը՝ ժամը 23:00-ից 07:00-ն փուլ առ փուլ՝ միակողմանի փակ է լինելու Երևանի Թումանյան փողոցը, հայտնում են քաղաքապետարանից։

Թումանյան-Սարյան փողոցների խաչմերուկից մինչև Թումանյան-Խանջյան փողոցների խաչմերուկն ընկած ճանապարհահատվածը, այնուհետև՝ հակառակ ուղղությամբ:

Երթևեկությունն իրականացվելու է հանդիպակաց ուղղության երթևեկելի մեկ գոտու հաշվին: