Երևանի կենտրոնի փողոցներից մեկի երթևեկը մինչև նոյեմբերի 15–ը կսահմանափակվի
03.10.2024,
10:33
Մեկուկես ամիս կսահմանափակվի Երևանի կենտրոնի փողոցներից մեկի երթևեկը
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հոկտեմբերի 2-ից մինչև նոյեմբերի 15-ը՝ ժամը 23:00-ից 07:00-ն փուլ առ փուլ՝ միակողմանի փակ է լինելու Երևանի Թումանյան փողոցը, հայտնում են քաղաքապետարանից։
Թումանյան-Սարյան փողոցների խաչմերուկից մինչև Թումանյան-Խանջյան փողոցների խաչմերուկն ընկած ճանապարհահատվածը, այնուհետև՝ հակառակ ուղղությամբ:
Երթևեկությունն իրականացվելու է հանդիպակաց ուղղության երթևեկելի մեկ գոտու հաշվին: