Երևանի կենտրոնի որոշ փողոցներ մասամբ փակ կլինեն մինչև սեպտեմբերի 25–ը
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/․ Սեպտեմբերի 3-ից սեպտեմբերի 25-ը՝ ժամը 00:00-ից մինչև 08:00-ն փուլ առ փուլ միակողմանի փակ է լինելու Ա. Քոչինյան փ. – Բուզանդի փ. խաչմերուկի հատման մասից մինչև Զաքյան փ. – Գ. Լուսավորչի փ. խաչմերուկ ընկած ճանապարհահատվածը, այնուհետև՝ հակառակ ուղղությամբ, հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Երթևեկությունը իրականացվելու է հանդիպակաց ուղղության երթևեկելի մեկ գոտու հաշվին:
Քաղաքապետարանից հորդորում են վարորդներին աշխատանքի արդյունավետության ապահովման նպատակով տրանսպորտային միջոցները չկայանել վերոնշյալ ճանապարհահատվածի երթևեկելի մասում:
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
10:10 03.09.2024