Рейтинг@Mail.ru
USD
378.86
EUR
449.33
RUB
4.9531
GEL
140.57
2026 թ. հունվարի 28, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-6

Երևանի մետրոպոլիտենի շարժակազմը համալրվել է ամբողջությամբ հիմնանորոգված ու արդիականացված 3 վագոնով (ՖՈՏՈ)

21.12.2021, 15:45
Շարժակազմի արդիականացումն ու հիմնանորոգումն իրականացվել է բացառապես մետրոպոլիտենի տնտեսած միջոցների հաշվին. ՖՈՏՈ
Երևանի մետրոպոլիտենի շարժակազմը համալրվել է ամբողջությամբ հիմնանորոգված ու արդիականացված 3 վագոնով (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Երևանի մետրոպոլիտենի շարժակազմը համալրվել է ամբողջությամբ հիմնանորոգված ու արդիականացված 3 վագոնով, հաղորդում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:

Նոր շարժակազմի գիծ դուրս գալով՝ գլխավոր գծում արդեն կաշխատի 12 շարժակազմ։ Այսպիսով՝ վագոնային հավաքակայանում մետրոպոլիտենն ունենում է 3 հատ 3 վագոնից բաղկացած շարժակազմ, որն էլ էականորեն կթեթևացնի ուղևորների հարմարավետ տեղափոխումը։

Շարժակազմի արդիականացումն ու հիմնանորոգումն իրականացվել է բացառապես մետրոպոլիտենի տնտեսած միջոցների հաշվին։

Մետրոպոլիտենը ներկայումս ունի ավելի քան 12,1 կմ-ոց ընդհանուր առմամբ շահագործվող գիծ, 10 կայարան, վագոնային հավաքակայանում առկա է 45 վագոն, որից շահագործվում է 33-ը։ Տարեկան մետրոն տեղափոխում է ավելի քան 20 մլն ուղևոր:-0-