Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 13, կիրակի
եղանակը
Երևանում
+30

Հոկտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 20-ը Հայաստանում վարժական հավաքներ կհայտարարվեն

26.09.2024, 11:31
Հայաստանում հերթական վարժական հավաքներ կհայտարարվեն
Հոկտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 20-ը Հայաստանում վարժական հավաքներ կհայտարարվեն

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Այսօր կառավարության նիստի ժամանակ ընդունվեց որոշում, ըստ որի 2024 թվականի հոկտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 20-ը ներառյալ Հայաստանում վարժական հավաքներ կհայտարարվեն:

Որոշման մեջ, մասնավորապես, ասվում է.

«Հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգե­րում հաշվառված՝ շարքային, ենթասպա­յական և սպայական կազմերի պահես­տա­զորայինների վարժական հավաքներ` 2024 թվականի հոկտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 20-ը ներառյալ»։

Ըստ որոշման՝ վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորայինների ռազ­մական ունակությունների կատա­րելա­­­գոր­ծման, մասնագիտական վերապատ­րաստ­ման և պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպա­յա­կան կազմից պահեստա­զորի սպաների պատ­րաս­տման, մար­տա­­կան հերթա­պա­հության ներգրավման նպատակով։

Նշվում է, որ հայտարարված վարժական հավաքների ընթացքում յուրա­քանչյուր քաղա­քացի ներգրավվում է ոչ ավելի, քան 25 օրացուցային օր ժամկետով: