Рейтинг@Mail.ru
USD
376.88
EUR
442.38
RUB
4.8762
GEL
140.04
2026 թ. մարտի 2, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+7

Հայաստանում կան դժվարանցանելի ճանապարհներ. Լարսը փակ է

26.10.2016, 13:04
Հոկտեմբերի 26-ի ժամը 12.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն հիմնականում անցանելի են:
Հայաստանում կան դժվարանցանելի ճանապարհներ. Լարսը փակ է

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 26-ի ժամը 12.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն հիմնականում անցանելի են:

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Վանաձոր-Սպիտակ, Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Ստեփանավան և Տավուշի մարզի ավտոճանապարհներին և Վարդենյանց լեռնացքում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Սյունիքի մարզի Քաջարան, Մեղրի և Կապան քաղաքներում առկա են տեղումներ ձյան տեսքով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ  դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը փակ է:–0–