Рейтинг@Mail.ru
USD
392.34
EUR
427.93
RUB
4.6774
GEL
141.48
2025 թ. մարտի 18, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+21

Ամանորյա տոների նախաշեմին Հայաստանում պարենային ապրանքների գների լուրջ բարձրացումներ չեն սպասվում

07.12.2012, 17:16
Ամանորյա տոների նախաշեմին պարենային ապրանքների գները ներկա գներից շատ չեն տարբերվի, չնայած գների որոշակի փոփոխություն ամեն դեպքում տեղի կունենա, ուրբաթ ասուլիսի ժամանակ տեղեկացրեց «Սպառողների իրավունքների պաշտպանություն» ՀԿ ղեկավար Լուսինե Յաղուբյանը:
Ամանորյա տոների նախաշեմին Հայաստանում պարենային ապրանքների գների լուրջ բարձրացումներ չեն սպասվում
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ամանորյա տոների նախաշեմին պարենային ապրանքների գները ներկա գներից շատ չեն տարբերվի, չնայած գների որոշակի փոփոխություն ամեն դեպքում տեղի կունենա, ուրբաթ ասուլիսի ժամանակ տեղեկացրեց «Սպառողների իրավունքների պաշտպանություն» ՀԿ ղեկավար Լուսինե Յաղուբյանը:

«Ամանորյա տոների նախաշեմին սովորաբար բարձրանում են հիմնական պարենային ապրանքների գները, որոնց թվում են մսամթերքը, մրգերն ու բանջարեղենը: Միաժամանակ մյուս երկրներում գները նշված տոնական շրջանում սովորաբար զգալի նվազում են»,- ասաց Յագուբյանը:

Ըստ նրա՝ պարենային ապրանքների գների վերաբերյալ առավել ոչ կայուն իրավիճակ է նկատվում հիմնականում շուկաներում, այն դեպքում, երբ խանութներում իրավիճակը բավականին կայուն է:

Յաղուբյանը նշեց նաև, որ «ամանորյա սեղանի» ծախսերը միջինը կկազմեն 50-60 հազար դրամ:

Նա կոչ արեց նաև սպառողներին, հատկապես ամանորյա տոների շրջանում, ուշադրություն հատկացնել արտադրանքի՝ մասնավորապես կաթնամթերքի պահպանության ժամկետներին:

Միաժամանակ Յագուբյանն ասաց, որ արդեն միջինը 7-8 տոկոսով աճել է չրերի գինը:

«Ես հետաքրքրվել են ընկույզի և չրերի գներով, դրանք միջինը կազմում են շուրջ 6 հազար դրամ»,- ասաց կազմակերպության ղեկավարը:

«Սպառողների իրավունքների պաշտպանություն» կազմակերպության փոխնախագահ Կարեն Չիլինգարյանն իր հերթին նշեց, որ ընթացիկ տարվա նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, մասնավորապես սնկի գները բարձրացել են 31 տոկոսով, կարտոֆիլը և բանջարեղենը թանկացել են միջինը 21,7 տոկոսով: Միաժամանակ մրգերը թանկացել են 6,9 տոկոսով  2012թ.-ի նոյեմբերին, ընթացիկ տարվա հոկտեմբերի համեմատ:

Ըստ Հայաստանի ԱՎԾ տվյալների՝ ընթացիկ տարվա նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, պարենային ապրանքների 2,6 տոկոսանոց աճ է գրանցվել, ինչը կարտոֆիլի, բանջարեղենի, մրգերի և հավկիթի 2.8-21.7 տոկոսով գների բարձրացման հետևանք է: -0-