Рейтинг@Mail.ru
USD
391.83
EUR
425.02
RUB
4.665
GEL
141.07
2025 թ. մարտի 25, երեքշաբթի
եղանակը
Երևանում
0

Գործազրկության աճն աշխարհում 2013-2014 թվականներին 6 տոկոս կկազմի

22.01.2013, 14:10
Աշխարհում գործազուրկների թիվն աճել է 4 միլիոնով և հասել 197 միլիոնի, 2013 թվականին այդ թիվը կմեծանա ևս 5.1 միլիոնով, իսկ 2014 թվականին` 3 միլիոնով, ասվում է Աշխատանքի միջազգային կազմակերպության զեկույցում։
Գործազրկության աճն աշխարհում 2013-2014 թվականներին 6 տոկոս կկազմի
ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի. /ԱՌԿԱ/. Աշխարհում գործազուրկների թիվն աճել է 4 միլիոնով և հասել 197 միլիոնի, 2013 թվականին այդ թիվը կմեծանա ևս 5.1 միլիոնով, իսկ 2014 թվականին` 3 միլիոնով, ասվում է Աշխատանքի միջազգային կազմակերպության զեկույցում։

«Չնայած տնտեսության ակնկալվող վերելքին` գործազրկությունն աճում է շարունակվող գլոբալ տնտեսական ճգնաժամի հետևանքով»,– ասվում է զեկույցում։

Տնտեսական անորոշ հեռանկարն ու դրան դիմակայելուց բխող ոչ ադեկվատ վիճակը թուլացրել են ընդհանուր պահանջակը` զսպելով ներդրումներն ու աշխատուժ վարձելը, կարծում է կազմակերպության գլխավոր տնօրեն Գայ Ռայդերը։

2009 թվականի ճգնաժամի ժամանակ գործազրկության ընդհանուր մակարդակը հասել էր 6.2 տոկոսի։ Նախորդ տարի այն 5.9 տոկոս էր կազմել։ 2013-2014 թվականներին այդ ցուցանիշն ամենայն հավանականությամբ 6 տոկոս կկազմի։--0-