Рейтинг@Mail.ru
USD
367.29
EUR
419
RUB
4.7987
GEL
139.46
2026 թ. հուլիսի 8, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+29

Մեկ ամիս գիշերային ժամերին կսահմանափակվի երթևեկը Երևանի ամենաբանուկ փողոցներից մեկում

16.08.2024, 10:35
Երթևեկությունն իրականացվելու է հանդիպակաց ուղղության երթևեկելի մեկ գոտու հաշվին
Մեկ ամիս գիշերային ժամերին կսահմանափակվի երթևեկը Երևանի ամենաբանուկ փողոցներից մեկում

ԵՐԵՎԱՆ,16 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ Ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված, օգոստոսի 17-ից մինչև սեպտեմբերի 17-ը՝ ժամը՝ 23:00-ից  08:00-ն միակողմանի փակ է լինելու Հալաբյան փողոցի՝ Հալաբյան փ. - Էստոնական փ. խաչմերուկից մինչև Հալաբյան փ. – Աշտարակի խճ. տրանսպորտային հանգույց ընկած ճանապարհահատվածը, այնուհետև՝ հակառակ ուղղությամբ, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

Երթևեկությունն իրականացվելու է հանդիպակաց ուղղության երթևեկելի մեկ գոտու հաշվին: