Պարտադիր կուտակային բաղադրիչը չի կարող կիրառվել ՍԴ–ի որոշման հրապարակումից հետո. Մինասյան
03.04.2014,
11:26
«Կուտակային կենսաթոշակի մասին» օրենքի պարտադիր կուտակային բաղադրիչը չի կարող կիրառվել չորեքշաբթի Սահմանադրական դատարանի որոշման հրապարակումից հետո, կարծում է ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի. /ԱՌԿԱ/. «Կուտակային կենսաթոշակի մասին» օրենքի պարտադիր կուտակային բաղադրիչը չի կարող կիրառվել չորեքշաբթի Սահմանադրական դատարանի որոշման հրապարակումից հետո, կարծում է ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը։
«Պարտադիր կուտակային բաղադրիչը չի կարող կիրառվել այդ որոշման հրապարակումից հետո, և մենք կհետևենք, որ ոչ ոք չենթարկվի անօրինական միջամտության», – չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Մինասյանը։
Այս կապակցությամբ պատգամավորն ընդգծել է, որ թեև ՍԴ–ի որոշմամբ հակասահմանադրական ճանաչված նորմերի գործողության ժամկետը սահմանված է սեպտեմբերի 30–ը, սակայն ՍԴ–ն հատուկ նշեց, թե ինչ նպատակով է դա արվել` «որպեսզի խորհրդարանին և կառավարությանը հնարավորություն տրվի իրենց լիազորությունների շրջանակում «Կուտակային կենսաթոշակի մասին» օրենքն ու դրա հետ կապված օրենքները և այլ նորմատիվ ակտերը համապատասխանեցվեն տվյալ որոշման հետ»։
«Սա սկզբունքային նշանակություն ունի։ Կառավարությունը փորձում է գումար պահել` հիմնավորելով, որ օրենքը դեռևս գործում է», – ավելացրել է նա։
Հայաստանի Սահմանադրական դատարանը ապրիլի 2–ին «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի մի շարք դրույթներ հակասահմանադրական և անվավեր ճանաչեց։ ՍԴ–ի որոշման համաձայն` 2014 թ.–ի սեպտեմբերի 30–ը հաստատվել է որպես վերջնաժամկետ այդ դրույթները, ինչպես նաև մոտ 50 օրենքներով և ավելի քան 80 այլ նորմատիվ ակտերով նախատեսված կետեր անվավեր ճանաչելու համար։ ՍԴ–ի սույն որոշման ընդունումից առաջ իրականացրած բոլոր կուտակային վճարները ենթակա են վերահաշվարկման։–0–