ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել. ՊՆ
19.08.2024,
12:40
ՀՀ ՊՆ-ն հերքում է կրակոցների մասին Ադրբեջանի տարածած հերթական հաղորդագրությունը
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի․/ԱՌԿԱ/. Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր օգոստոսի 18-ին՝ ժամը 23։50-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը, հայտնում է Պաշտպանության նախարարությունը։
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել էր հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել: