Рейтинг@Mail.ru
USD
387.99
EUR
435.64
RUB
4.833
GEL
141.55
2025 թ. մայիսի 15, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+10

Qatar Airways-ն անժամկետ չեղարկել է թռիչքները դեպի մի շարք երկրներ, այդ թվում՝ Հայաստան

02.10.2024, 14:24
Qatar Airways-ն անժամկետ չեղարկել է բոլոր թռիչքները դեպի Հայաստան
Qatar Airways-ն անժամկետ չեղարկել է թռիչքները դեպի մի շարք երկրներ, այդ թվում՝ Հայաստան
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Հայկական ընդհանուր ավիացիայի միասնական հարթակը հայտնում է, որ Qatar Airways-ն անժամկետ չեղարկել է թռիչքները դեպի մի շարք երկրներ, այդ թվում՝ Հայաստան։

«Հարգելի ուղևորներ, տարածքային լարվածության ֆոնին, թռիչքային անվտանգությունն ապահովելու նպատակով Qatar Airways ավիաընկերությունն անժամկետ չեղարկել է իր բոլոր թռիչքները դեպի հետևյալ ուղղություններով՝ Հայաստան, Հորդանան, Իրան, Իրաք, Լիբանան և Ղասախստան։

Հարցերի դեպքում խնդրում ենք կապ հաստատել ավիաընկերության, կամ պաշտոնական ներկայացուցչությունների հետ»,-նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ  նախօրեին երեկոյան Իրանը մոտ 180 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ։ Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարել է, որ դրանց մեծ մասը խոցվել է: Վարչապետ Բենիամին Նեթանյահուն ընդգծել է, որ Թեհրանը «մեծ սխալ» է գործել և խոստացել է, որ Իրանը «կհատուցի» դրա համար։