Рейтинг@Mail.ru
USD
377.57
EUR
448.4
RUB
4.8914
GEL
140.67
2026 թ. փետրվարի 12, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+3

Շուշան Ստեփանյաննը ներկայացրել է իրավիճակն արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում

08.10.2020, 10:10
Վաղ առավոտյան հարավային ուղղությամբ հակառակորդը կենտրոնացման շրջանից գրոհի փորձ է ձեռնարկել․ ՊՆ
Շուշան Ստեփանյաննը ներկայացրել է իրավիճակն արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի․ /ԱՌԿԱ/․ Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրավիճակը կայուն-լարված էր: Այս մասին Facebook-յան իր էջում հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը։

Վաղ առավոտյան ժամը 08:30-ի շրջանում հարավային ուղղությամբ հակառակորդը կենտրոնացման շրջանից գրոհի փորձ է ձեռնարկել, սակայն, կորցնելով երեք միավոր ռազմական տեխնիկա և տալով ավելի քան քսան զոհ ու վիրավոր, Ջեբրայիլի մատույցներից գումարտակի կազմով դիմել է փախուստի։-0-