Рейтинг@Mail.ru
USD
367.47
EUR
420.13
RUB
4.8136
GEL
139.33
2026 թ. հուլիսի 8, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+16

Երևանի կենտրոնի որոշ փողոցներ մասամբ փակ կլինեն մինչև սեպտեմբերի 25–ը

03.09.2024, 10:10
Երթևեկությունը իրականացվելու է հանդիպակաց ուղղության երթևեկելի մեկ գոտու հաշվին
Երևանի կենտրոնի որոշ փողոցներ մասամբ փակ կլինեն մինչև սեպտեմբերի 25–ը

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/․ Սեպտեմբերի 3-ից սեպտեմբերի 25-ը՝ ժամը 00:00-ից մինչև 08:00-ն փուլ առ փուլ միակողմանի փակ է լինելու Ա. Քոչինյան փ. – Բուզանդի փ. խաչմերուկի հատման մասից մինչև Զաքյան փ. – Գ. Լուսավորչի փ. խաչմերուկ ընկած ճանապարհահատվածը, այնուհետև՝ հակառակ ուղղությամբ, հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Երթևեկությունը իրականացվելու է հանդիպակաց ուղղության երթևեկելի մեկ գոտու հաշվին:

Քաղաքապետարանից հորդորում են վարորդներին աշխատանքի արդյունավետության ապահովման նպատակով տրանսպորտային միջոցները չկայանել վերոնշյալ ճանապարհահատվածի երթևեկելի մասում: