Որոնման արդյունքներ
Результаты поиска 1 - 50 of 360
First | Prev. | 1 2 3 4 5 | Next | Last
ՀՆԱ–ի 5,9%-անոց աճը 2024թ․–ին եղել է 1,1 տոկոսային կետով ցածր բյուջեի թիրախային ցուցանիշից․ նախարար
Վահե Հովհաննիսյանը հայտարարեց, որ արդեն 2024 թվականի սեպտեմբերին պարզ էր, որ Հայաստանի տնտեսական աճը 2024 թվականին կլինի 5.8%-ի սահմաններում ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի․/ԱՌԿԱ/. Հայաստանը 2024 թվականին գրանցել է 5.9% տնտեսական աճ, որը 1.1 տոկոսային կետով ցածր է պետական բյուջեի թիրախային ցուցանիշից, հայտարարեց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը: Նրա խոսքով՝ այսպիսով, արդեն 2024 թվականի սեպտեմբերին պարզ էր, որ Հայաստանի տնտեսական աճը 2024 թվականին կլինի 5.8%-ի սահմաններում։ «2024 թվականը սկսվեց տնտեսական...
04.06.2025Հայաստանում 4 ամսում բացահայտվել է 84 մլրդ դրամի «ստվերային» շրջանառություն, աճը կազմում է 146%
Եթե հաշվարկենք այս գործունեության պոտենցիալ հարկերը, դրանք կկազմեն 39 միլիարդ դրամ, ինչը 80%-ով ավելի է 2024 թվականի համեմատ, ասաց Հակոբյանը ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի․/ԱՌԿԱ/․ Հայաստանում 2025 թվականի հունվար-ապրիլին հայտնաբերվել է 84 միլիարդ դրամի «ստվերային» շրջանառություն, որը 146%-ով ավելի է 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, ասաց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը։ «Եթե հաշվարկենք այս գործունեության պոտենցիալ հարկերը, դրանք կկազմեն 39 միլիարդ դրամ, ինչը 80%-ով ավելի...
22.05.2025ՀՀ զորակոչի համակարգում նախատեսվում են փոփոխություններ․ 1 ամիս ծառայությունը՝ 24 մլն դրամ, 4 ամիսը՝ 18 մլն դրամ
Պապիկյանն այսօր ներկայացրել է փոփոխությունները կառավարության նիստի ժամանակ ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի․/ԱՌԿԱ/․ Հայաստանում նախատեսվում է կրճատ ժամկետով զինվորական ծառայություն սահմանել,1 ամսվա դեպքում՝ 24 մլն դրամ, 4 ամսվա դեպքում՝ 18 մլն դրամ վճարի դիմաց: Պարտադիր զինվորական ծառայություն անցնելու առավելագույն սահմանային տարիքը նախատեսել 32 տարեկանը։ Ինչպես կառավարության նիստի ժամանակ նշեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, նախաձեռնությունը ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանինն է, և այն քննարկում է անցել...
22.05.2025Հարկային եկամուտներ և պետական տուրքերը հունվար-ապրիլին ավելացել են 14.5%-ով
Հունվար-ապրիլ ամիսների ընթացքում ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ապահովել է 948.7 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի․/ԱՌԿԱ/․ 2025 թվականի հունվար-ապրիլ ամիսների ընթացքում ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ապահովել է 948.7 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 120 մլրդ դրամով կամ 14.5 %-ով, հայտնում են ՊԵԿ–ից։ Մասնավորապես, հարկային մարմնի մասով պետական բյուջե մուտքագրվել է 802.6 մլրդ դրամ հարկային եկամուտներ...
06.05.2025Հայաստանի պետական բյուջեի եկամուտները միայն 2024թ․–ին աճել են 1,3 տրլն դրամով․ Փաշինյան
Միայն 2024 թվականի արդյունքներով Հայաստանի պետական բյուջեի եկամուտները կրկնապատկվել են՝ գրանցելով աճ 1,3 տրլն դրամով, երեքշաբթի Ազգային ժողովում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի․/ԱՌԿԱ/․ Միայն 2024 թվականի արդյունքներով Հայաստանի պետական բյուջեի եկամուտները կրկնապատկվել են՝ գրանցելով աճ 1,3 տրլն դրամով, երեքշաբթի Ազգային ժողովում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Սա այսօրվա փոխարժեքով ավելի քան 3,3 մլրդ դոլար է: Այսինքն՝ հեղափոխությունից հետո միայն 2024 թվականին...
15.04.2025Բացահայտվել է ստվերային շրջանառության դեպք. պետբյուջե չի վճարվել շուրջ 8.2 մլրդ դրամի հարկ (ՎԻԴԵՈ)
Նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՎԻԴԵՈ ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի․/ԱՌԿԱ/․ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն շարունակում է հետևողականորեն պայքարել ստվերային տնտեսության, հարկերից խուսափելու և ՀԴՄ կիրառման կանոնների խախտումների դեմ՝ կանխելով խոշորածավալ հարկային չարաշահումները, որոնք վնասում են ինչպես պետության, այնպես էլ՝ օրինապահ գործարար համայնքի շահերը։ Կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը, հետամուտ լինելով օրենքով իրեն վերապահված գործառույթների անշեղ կատարմանը, բացահայտել է ստվերային...
02.04.20252025 թ․–ի առաջին եռամսյակի ընթացքում պետբյուջե է փոխանցվել 566.5 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր
Աճը կազմել է 13,2% ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի․/ԱՌԿԱ/․ 2025 թվականի առաջին եռամսյակի ընթացքում ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ապահովել է 566.5 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, հայտնում են ՊԵԿ–ից։ Այս ցուցանիշը 2025 թվականի պետական բյուջեի եռամսյակային համամասնություններով առաջին եռամսյակի համար նախատեսված ցուցանիշից՝ 563.1 մլրդ դրամից, ավելի է 3.4 մլրդ դրամով կամ 0.6%-ով, իսկ վերանայված ցուցանիշից՝ 563.4 մլրդ դրամից, ավելի է 3.1 մլրդ դրամով կամ 0.5%-ով: Միաժամանակ, Կոմիտեն տեղեկացնում է, որ...
02.04.2025Կառավարությունը հավանություն է տվել տրանսպորտով առանց ուղետոմս երթևեկողներին տուգանելու օրինագծերին
Տրանսպորտից առանց ուղետոմս երթևեկողները կտուգանվեն․ կառավարությունը հավանություն տվեց օրենքների նախագծերին և ներկայացրեց ԱԺ ԵՐԵՎԱՆ, 28 մարտի․/ԱՌԿԱ/․ Կսահմանվի վարչական պատասխանատվություն տրանսպորտային ծառայությունից առանց վճարման օգտվող անձանց համար։ Կառավարության հավանությանն է արժանացել «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Տեղական...
28.03.2025Հայաստանի 1000 խոշոր հարկ վճարողները պետբյուջե են վճարել 1,77 տրլն դրամ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն առաջատարն է 4 տարի անընդմեջ
Հրապարակվել է 2024 թ. հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվությունը ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի․/ԱՌԿԱ/․ Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում հրապարակվել է 2024 թ. հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվությունը: 1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2024 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում պետական բյուջե...
27.01.2025Տնտեսվարողները բողոքի ակցիա են կազմակերպել կառավարության շենքի մոտ․ դեմ են Հարկային օրենսգրքի փոփոխություններին
Այս տեմպերով Հայաստանում փոքր ու միջին բիզնեսը պարզապես կվերանա, նշում են նրանք ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի․/ԱՌԿԱ/․ Փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչները հինգշաբթի բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի դիմաց։ Նրանք դժգոհ են Հարկային օրենսգրքի փոփոխություններից, որոնք նախատեսում են շրջանառության հարկի դրույքաչափի բարձրացում։ «Այս տեմպերով Հայաստանում փոքր ու միջին բիզնեսը պարզապես կվերանա։ Կառավարությունում չկա՞ն մասնագետներ, որոնք կարող էին ամեն ինչ քննարկել ու հասկանալ, թե ինչ միջոցներ պետք...
23.01.2025ՊԵԿ–ից մանրամասնում են, թե որո՞նք են համարվում հարկվող եկամուտներ, որոնք՝ չհարկվող (ՎԻԴԵՈ)
Որո՞նք են համարվում հարկվող եկամուտներ, որոնք՝ չհարկվող․ ՊԵԿ–ը մանրամասնում է. ՎԻԴԵՈ ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի․/ԱՌԿԱ/․ ՊԵԿ նախագահի հրամանով նվազեցվող եկամուտների մասով սահմանվել է շեմ՝ 300 հազար դրամ, և մինչև այդ շեմը ստացված եկամուտները կարող են չհայտարարագրվել հայտարարատուի կողմից։ Այս շեմը վերաբերում է նվիրատվությամբ, անհատույց, փոխառությամբ, գույքի օտարումից ՄԻԱՆՎԱԳ ստացված չհարկվող եկամուտներին։ 300 հազար դրամի շեմը վերաբերում է յուրաքանչյուր գործարքին, այլ ոչ թե՝ նմանատիպ գործարքների հանրագումարին...
22.01.2025Հաճախ տրվող հարցեր հայտարարագրման վերաբերյալ
Ովքեր պետք է այս տարի ներկայացնեն եկամուտների հայտարարագիր․ հաճախ տրվող հարցեր ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի․/ԱՌԿԱ/․ Ովքեր պետք է 2024 թվականի հաշվետու տարվա համար՝ 2025 թվականին ներկայացնեն եկամուտների հայտարարագիր։ ՊԵԿ–ից պարզաբանում են․ 1. Արդյո՞ք 2025 թվականին պետք է ներկայացնեք եկամուտների հայտարարագիր Եթե Դուք ՀՀ ռեզիդենտ ՀՀ քաղաքացի եք և 2024 թվականի ընթացքում եղել եք վարձու (աշխատանքային պայմանագրի համաձայն) աշխատող կամ աշխատել եք քաղաքացիաիրավական պայմանագրով և դրա շրջանակում ստացել եք եկամտային...
21.01.2025ՊԵԿ–ը մանրամասնել է, թե ովքեր և ինչպես 2025 թվականին պետք է ներկայացնեն եկամուտների տարեկան հայտարարագիր
ՊԵԿ–ը ներկայացրել է, թե ովքեր և ինչպես պետք է 2025 թվականին ներկայացնեն եկամուտների տարեկան հայտարարագիր ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի․/ԱՌԿԱ/․ ՊԵԿ–ը ներկայացրել է, թե ովքեր և ինչպես պետք է 2025 թվականին ներկայացնեն եկամուտների տարեկան հայտարարագիր։ 2024 թվականից մեկնարկել է Ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի երկրորդ փուլը, որի շրջանակում 2024 թվականի հաշվետու տարվա համար հայտարարագրերը ներկայացվում են մինչև 2025 թվականի մայիսի 1-ը ներառյալ։ Այս փուլում տարեկան հայտարագիր...
15.01.2025ՀՀ կառավարությանը փոխանցվեց «Lydian Armenia» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 12,5 տոկոսը
«Lydian Armenia» ընկերությունը ՀՀ կառավարությանն անհատույց փոխանցել է բաժնետոմսերի 12,5 տոկոսը ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի․/ԱՌԿ Ա/․ «Lydian Armenia» ընկերությունը ՀՀ կառավարությանն անհատույց փոխանցել է բաժնետոմսերի 12,5 տոկոսը։ Համապատասխան պայմանագիրը ստորագրել են էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ու «Lydian Armenia» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն Հայկ Ալոյանը։ Նշենք, որ «Lydian Armenia»–ն ունի Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման լիցենզիա; «Այս համագործակցությունը մասնավոր ընկերության և կառավարության...
28.12.2024Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում ՀՀ կառավարության բաժնետոմսերի փաթեթը կարող է հանվել IPO–ի․ Փաշինյան
Վարչապետը նաև տեղեկացրեց, որ անցած շաբաթ ԶՊՄԿ-ը պետական բյուջե է վճարել 33 մլրդ 249 մլն դրամ ՝ որպես ՀՀ կառավարության շահաբաժին ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում ՀՀ կառավարության բաժնետոմսերի փաթեթը կարող է հանվել IPO–ի, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին կառավարության նիստի ժամանակ։ 2021 թվականի սեպտեմբերին «Արդյունաբերական ընկերություն» ԲԸ-ն ձեռք է բերել ԶՊՄԿ-ի բաժնետոմսերի 60%-ը և իր բաժնետոմսերի 25%-ը նվիրաբերել Հայաստանի կառավարությանը։ 2022...
20.12.2024Հայաստանի 2025թ․–ի պետբյուջեն պատշաճ կերպով հավասարակշռված է․ ԱՄՀ
Միջնաժամկետ հատվածում աստիճանական հարկաբյուջետային համախմբումը կարևոր կլինի հարկաբյուջետային կայունության պահպանման համար ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ 2025 թվականի բյուջեն պատշաճ կերպով հավասարակշռում է մակրոտնտեսական կայունության պահպանումը և փախստականների ինտեգրման և անվտանգության բարձր ծախսերի հետ կապված առաջնահերթ ծախսերի հասցեագրումը, նշել է ԱՄՀ Կառավարող փոխտնօրեն և նախագահի պաշտոնակատար Բո Լին։ «Միջնաժամկետ հատվածում աստիճանական հարկաբյուջետային համախմբումը կարևոր կլինի հարկաբյուջետային...
18.12.2024ԱԺ–ն հաստատեց 2025թ․–ի պետական բյուջեն
Ընդունված նախագծի համաձայն՝ 2205 թվականին տնտեսական աճը ակնկալվում է 5,1% ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ ՀՀ ԱԺ–ն չորեքշաբթի իր հերթական նիստում հաստատեց 2025 թ․–ի պետական բյուջեի թարմացված նախագիծը։ Նախագծի ընդունմանը կողմ քվեարկեց 66, դեմ՝ 30 պատգամավոր։ Ընդունված նախագծի համաձայն՝ 2205 թվականին տնտեսական աճը ակնկալվում է 5,1% (մինչ փոփոխությունները՝ 5,6%, խմբ.) Պետբյուջեի եկամուտները կկազմեն շուրջ 2,84 տրլն դրամ, ինչը 35,5 մլրդ դրամով պակաս է նախնական ցուցանիշից, իսկ հարկային եկամուտների նվազումը...
04.12.202415 կազմակերպություններ նամակ են հղել Փաշինյանին և հրավիրել նախարարներին քննարկելու հարկային փոփոխությունները
Փաշինյանին ակնկալում են հանձնարարականներ ՀՀ փոխվարչապետին, ֆինանսների նախարարին, էկոնոմիկայի նախարարին, ՊԵԿ նախագահին և առաջարկ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի պատգամավորներին վերոհիշյալ հանդիպմանը մասնակցության համար ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ 15 հասարակական կազմակերպությունների անունից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղվել է նամակ՝ պահանջով գալ կառուցողական երկխոսության դաշտ, բարձրաստիճան քաղաքական որոշում կայացնողների մասնակցությամբ, սկսել աշխատանքային խորը քննարկումներ հարկային օրենսդրության...
25.11.2024Հայաստանն ու Ռուսաստանը ծրագրում են 14-16 մլրդ դոլարի ապրանքաշրջանառության ռեկորդ սահմանել. ՌԴ դեսպան
Կոպիրկինը հայտարարել է, որ Հայաստանն ու Ռուսաստանը ծրագրում են պահպանել ապրանքաշրջանառության տեմպերը և հասնել ռեկորդային 14-16 մլրդ դոլարի ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի․/ԱՌԿԱ/ . Հայաստանն ու Ռուսաստանը ծրագրում են պահպանել ապրանքաշրջանառության տեմպերը և հասնել ռեկորդային 14-16 մլրդ դոլարի, հայտարարել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ «Արդեն 2024 թվականի առաջին կիսամյակում Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը գերազանցել է 8,3 միլիարդ դոլարը՝ գերազանցելով...
25.11.2024Հայաստանի բյուջեի ավելցուկը սեպտեմբերին կազմել է 11,6մլրդ դրամ, ինչի արդյունքում պակասուրդը կազմել է ՀՆԱ–ի 0,7%–ը․ ՀԲ
Հայաստանի բյուջեի ավելցուկը սեպտեմբերին կազմել է 11,6մլրդ դրամ, ինչի արդյունքում համախառն պակասուրդը կազմել է տարեկան կանխատեսվող ՀՆԱ–ի 0,7%–ը ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի բյուջեի ավելցուկը սեպտեմբերին կազմել է 11,6մլրդ դրամ, ինչի արդյունքում համախառն պակասուրդը կազմել է տարեկան կանխատեսվող ՀՆԱ–ի 0,7%–ը։ Այս մասին նշվում է ՀԲ–ի «Armenia Monthly Economic Update – November 2024» ամփոփագրում։ «Անվանական արտահայտմամբ հարկային մուտքերը, այդ թվում՝ հիփոթեքի գծով եկամտահարկը, սեպտեմբերին տարեկան...
22.11.20242025թ․–ին պետբյուջեից ՊՆ–ի կողմից իրականացվող 5 ծրագրերով կհատկացվի շուրջ 665մլրդ դրամ․ Պապիկյան
Նախարարի խոսքով` ՀՀ զինված ուժերում արմատական բարեփոխումների իրականացման հիմնական ուղենիշների սահմանման նպատակով մշակվել ու Անվտանգության խորհրդի որոշմամբ հավանության է արժանացել «Բանակի կերպափոխման հայեցակարգը» ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ 2025 թվականի պետական բյուջեից ՀՀ պաշտպանության նախարարության կողմից իրականացվող թվով 5 ծրագրերով նախատեսվում է հատկացնել 664 միլիարդ 653 միլիոն 454 հազար դրամ, ԱԺ-ում այս մասին հայտարարեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը: «Գայթակղությունը մեծ է համեմատական...
13.11.2024Եթե 100 մլն դոլար ունենայիք, ի՞նչ կանեիք․ ֆինանսների նախարարը պատասխանեց պատգամավորի հարցին
2025թ․–ի պետբյուջեի նախագծի քննարկման ընթացքում ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին պատգամավորներից մեկը հարց ուղղեց՝ եթե 100 մլն դոլար ունենայիք, ի՞նչ կանեիք ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ 2025թ․–ի պետբյուջեի նախագծի քննարկման ընթացքում ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին պատգամավորներից մեկը հարց ուղղեց՝ եթե 100 մլն դոլար ունենայիք, ի՞նչ կանեիք։ «Եթե ևս 100 միլիոնի մասին է խոսքը, ապա, կարծում եմ, կառավարության ծրագրում ինչ նախանշված է, դա պետք է անենք: Ինձ համար կարևոր կլիներ այն տրամադրել ...
12.11.2024Հայաստանը ԵԱՏՄ բյուջե է փոխանցել 93 մլն դոլար ավելի, քան ստացել է
Գևորգ Պապոյանը հայտնել է, որ Հայաստանը ԵԱՏՄ բյուջե է փոխանցել 93 մլն դոլար ավելի, քան ստացել է ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտնել է, որ հունվարից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում Հայաստանը ԵԱՏՄ բյուջե է ուղարկել 231 մլն դոլարի հարկային եկամուտներ իսկ հետ ստացել է 138 մլն դոլար։ «Այսինքն՝ Հայաստանը ԵԱՏՄ բյուջե է ուղարկել 93,3 միլիոն դոլար ավելի, քան ստացել է։ 2023 թվականին բացասական մնացորդը կազմել է 292 միլիոն դոլար»,-ասել է նա։
31.10.2024Խախտումներ թույլ տված ընկերությունը ճշտված հաշվարկներով վճարել է լրացուցիչ շուրջ 1.1 մլրդ դրամ հարկային պարտավորությունը. ՊԵԿ
Մսամթերքի արտադրությամբ և մանրամեծածախ առևտրով զբաղվող խոշոր ընկերությունում հայտնաբերվել են մի շարք խախտումներ։ ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Պետական եկամուտների կոմիտեն ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության հետ իրականացված համատեղ աշխատանքների արդյունքում մսամթերքի արտադրությամբ և մանրամեծածախ առևտրով զբաղվող խոշոր ընկերությունում հայտնաբերել են մի շարք խախտումներ։ Ձեռք բերված փաստական տվյալների և իրականացված համալիր հարկային...
31.10.2024Ապրանքների դիմաց գանձել է կանխիկ գումարներ՝ չտրամադրելով ՀԴՄ կտրոն. թաքցվել է շուրջ 300 մլն դրամի իրացման շրջանառություն (ՎԻԴԵՈ)
Առաջացել է բյուջե վճարման ենթակա լրացուցիչ 50 մլն դրամ հարկային պարտավորություն, որն ամբողջությամբ մարվել է. ՎԻԴԵՈ ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը ստվերային շրջանառության դեմ պայքարի շրջանակում օրերս բացահայտել է շուրջ 300 միլիոն դրամի թաքցված շրջանառություն, հայտնում է ՊԵԿ-ը։ Մասնավորապես, ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության տարածքային թիվ 12-րդ բաժին օպերատիվ տվյալներ էին ստացվել այն մասին, որ Արագածոտնի մարզի Կարբի...
30.10.2024Հայաստանի 1000 խոշոր հարկատուները 9 ամսվա ընթացքում պետբյուջե են վճարել ավելի քան 1,3 տրլն. դրամ
1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2024 թ. հունվար-սեպտեմբերին պետբյուջե վճարվել է ավելի քան 1 տրիլիոն 323 միլիարդ 205 միլիոն դրամ ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում հրապարակվել է 2024 թ. հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվությունը: 1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2024 թ. հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել...
28.10.2024Առևտրով զբաղվող ընկերությունը ՀՀ է ներմուծել չհաշվարկված ապրանքներ. պետբյուջե չի վճարվել 100 մլն դրամ
Ընկերության կողմից պետբյուջե է վերականգնվել ընդհանուր 103 410 000 ՀՀ դրամի չվճարված վճարների գումարը ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության հինգերորդ վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել են ՍՊ ընկերության կողմից առանձնապես խոշոր չափերով մաքսային վճարները չվճարելու դեպքի մի շարք հանգամանքներ, հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։...
25.10.2024ՊԵԿ․ փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց ակցիզային մակնշման 68 500 տուփ ծխախոտ (ՎԻԴԵՈ)
68․500 տուփ ծխախոտը թաքնված է եղել բեռնատարում՝ ցեմենտի պարկերի տակ․ ՎԻԴԵՈ ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Իրավապահ մարմինների միջև համագործակցության շրջանակում ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցներն ԱԱԾ-ից օպերատիվ տվյալներ էին ստացել առ այն, որ ԻԻՀ-ից ՀՀ տարածք բեռ տեղափոխող բեռնատար ավտոմեքենայում հնարավոր է թաքցված լինի մեծ քանակությամբ ծխախոտային արտադրանք։ Ստացված տեղեկությունների հիման վրա իրականացված վերլուծության արդյունքում հսկողության տակ...
25.10.2024Հայաստանը նախատեսում է 92,3 մլն եվրո բյուջետային աջակցության վարկ ներգրավել փախստականներ ունեցող երկրներին աջակցող հիմնադրամից
Ի լրումն դրան նախատեսվում է 16 մլն դոլարի դրամաշնորհի ստացում Արտոնյալ ֆինանսավորման գլոբալ գործիքի հիմնադրամից ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Նախատեսվում է ներգրավել բյուջետային աջակցության վարկ 92,3 մլն եվրո գումարի չափով, ի լրումն դրան նաեւ 16 մլն ԱՄՆ դոլարի գումարի չափով դրամաշնորհի ստացում Արտոնյալ ֆինանսավորման գլոբալ գործիքի հիմնադրամից: Վերջինս համաշխարհային բանկի կողմից ստեղծված հիմնադրամ է, որի նպատակն է աջակցել փախստականներ ունեցող երկրներին: Այս մասին ԱԺ հոկտեմբերի 23-ի հերթական նիստի...
23.10.2024Մանրածախ առևտրով զբաղվող ձեռնարկատերը պետությանը պատճառված վնասից պետբյուջե է վերականգնել 135 մլն դրամ
Հարկային մարմին ներկայացվել են խեղաթյուրված տվյալներ, որի արդյունքում պետությանը պատճառվել է 402 մլն դրամի վնաս ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության հինգերորդ վարչությունում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են սննդամթերքի և տնտեսական ապրանքների մանրածախ առևտրով զբաղվող ընկերության գործունեությամբ պետությանը պատճառված վնասի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի...
23.10.2024Պարենային և ոչ պարենային ապրանքների առևտրով զբաղվող ընկերությունը պետությանը պատճառել է խոշոր չափերի վնաս. բյուջե վերականգնվել է 500 մլն դրամ
Պարենային և ոչ պարենային ապրանքների առևտրով զբաղվող ընկերությունը պետությանը պատճառել է խոշոր չափերի վնաս ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության հինգերորդ վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել են ՍՊ ընկերության կողմից առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու դեպքի մի շարք հանգամանքներ, հայտնում է ՀՀ Քննչական կոմիտեն։...
14.10.2024ՊԵԿ-ը բացահայտել է ավելի քան 17 մլրդ ՀՀ դրամի ստվերային շրջանառություն (ՎԻԴԵՈ)
17.2 միլիարդ դրամի ստվերային շրջանառություն. ՊԵԿ բացահայտումը. ՎԻԴԵՈ ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը, ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ, հարկերը վճարելուց խուսափելու դեպքերը բացահայտելու նպատակով` 2024 թվականի հուլիս-սեպտեմբեր ամիսների ընթացքում ձեռնարկել է 97 օպերատիվ-հետախուզական միջոցառում, հայտնում է ՀՀ ՊԵԿ-ը։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումները, հատկապես, ձեռնարկվել են շինանյութի, սննդամթերքի, միրգ-բանջարեղենի, հագուստի...
27.09.2024Ընկերության սեփականատերը և փոխտնօրենը պայմանագրերում ստացված գումարից ավելի ցածր գին են նշել. պետբյուջե է վերականգնվել 431 մլն դրամ
Ընկերության սեփականատերը և փոխտնօրենը պայմանագրերում ստացված գումարից ավելի ցածր գին են նշել ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն հայտնում է, որ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության երկրորդ վարչությունում առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու դեպքի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և ապացուցողական անհրաժեշտ գործողությունների, ինչպես նաև ՊԵԿ աշխատակիցների կողմից կատարված միջոցառումների...
26.09.2024Ծխախոտ արտադրող ընկերությունը պետբյուջե է վերականգնել 288 մլն դրամ
Ծխախոտ արտադրող ընկերությունը թաքցված հարկային պարտավորությունից նախաքննության ընթացքում պետբյուջե է վերականգնել 288.824.465 դրամ ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով քննվող քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել են ՍՊ ընկերության կողմից առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքի հանգամանքները, այդ թվում՝ պետությանը պատճառված...
25.09.2024Ի՞նչ նոր փոփոխություններ են գործելու սեպտեմբերի 1-ից տաքսի ծառայության ոլորտում. ՊԵԿ պարզաբանումը
ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել տաքսի ծառայության ոլորտում նոր փոփոխությունների վերաբերյալ ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի․/ԱՌԿԱ/ . ՀՀ ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումների մասին։ 1․ Ի՞նչ նոր փոփոխություններ են գործելու սեպտեմբերի 1-ից տաքսի ծառայության ոլորտում Նոր կարգավորումների համաձայն՝ Հայաստանի Հանրապետության տարածքում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներ կարող են իրականացնել միայն այն կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը կամ ֆիզիկական անձինք...
21.08.2024Սեպտեմբերի 1-ից տաքսու վարորդների համար ՀԴՄ-ի կիրառությունը պարտադիր կդառնա
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ կմտնեն մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների իրականացման նոր կարգավորումները ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի․/ԱՌԿԱ/. Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ աշխատանքային քննարկում է նախաձեռնել մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների իրականացման նոր կարգավորումների շուրջ, որին մասնակցել են ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և ֆիզիկական անձինք։ ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը և կոմիտեի մասնագետները հանդիպման...
20.08.2024ՊԵԿ․ տաքսի ծառայություն մատուցելու համար սեպտեմբերի 1–ից պարտադիր է միանալ հարկային մարմնի էլէկտրոնային համակարգին
Էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն մատուցելու համար անհրաժեշտ ձեռք բերել դրա մատուցման իրավունքը ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների իրականացման վերաբերյալ նոր կարգավորումները։ Պարտադիր է միանալ հարկային մարմնի էլեկտրոնային համակարգին և տրամադրել էլեկտրոնային ՀԴՄ կտրոն Օրենսդրական փոփոխությունների համաձայն՝ մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներ...
15.08.2024Չունենալով ելք դեպի ծով՝ Հայաստանը պետք է լավագույնս օգտագործի մարդկային ռեսուրսները․ ՀՀ–ում ԱԶԲ–ի ղեկավար (ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ)
«ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում Հայաստանում Ասիական զարգացման բանկի մշտական առաքելության տնօրեն Դոն Լամբերտը ներկայացրել է ընթացիկ և նախատեսվող ներդրումային նախագծերը, ինչպես նաև նշել դրանց բնապահպանական բաղադրիչը ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ Վերջին տարիներին ներդրողների ուշադրությունն ավելի է կենտրոնանում էկոլոգիապես պատասխանատու ներդրումների վրա: Ասիական զարգացման բանկը, որը ներկայանում է որպես կլիմայական բանկ, լուրջ միջոցներ է հատկացնում իր ներկայության երկրներին՝ կլիմայի փոփոխության...
09.08.2024Անկանխիկ վճարումներից թոշակառուների հետվճարը 10%-ի փոխարեն կսահմանվի 12%, իսկ հետվճարի առավելագույն չափը 5000 դրամից կդառնա 6000 դրամ
Որոշմամբ նախատեսվում է կոմունալ ծառայությունների դիմաց կատարված վճարումներից հետվճար չհաշվարկել և չվճարել ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի «Անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու միջոցառումը և կարգը հաստատելու մասին» որոշման մեջ: Որոշմամբ նախատեսվում է կոմունալ ծառայությունների (գազի, էլեկտրաէներգիայի, խմելու ջրի, ֆիքսված և բջջային հեռախոսի մատակարարման...
08.08.2024Ինչպես սկսել ներդրում կատարել․ խորհուրդներ նրանց համար, ովքեր ցանկանում են գումար վաստակել բորսայում
Ներկայացնում ենք մի քանի հիմնարար սկզբունքներ, որոնք կօգնեն սկսնակ ներդրողներին գործընթաց սկսել բորսայում ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի․/ԱՌԿԱ/․ Ներդրումն ակտիվների գնում է, որոնց արժեքը կավելանա, և դրանք կբերեն եկամուտ՝ միանվագ գումարների կամ կանոնավոր վճարումների տեսքով: Գործընթացը խելամիտ կազմակերպելու դեպքում կարելի է գումար վաստակել սեփական նպատակներին հասնելու համար, նույնիսկ՝ ամենամասշտաբային: Անհամակարգվածությունը և գիտելիքների պակասն իրենց հերթին, մեծ հավանականությամբ, կհանգեցնեն բացասական փորձի։...
26.06.2024ՊԵԿ-ը 2024թ.-ի հունվար-ապրիլին բացահայտել է շուրջ 65.7 մլրդ դրամի ստվերային շրջանառություն. պետական բյուջե է վերականգնվել մոտ 18.6 մլրդ դրամ
Պետական բյուջե է վերականգնվել մոտ 18.6 միլիարդ դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցում է շուրջ 7.4 միլիարդ դրամով կամ 66%-ով ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի․/ԱՌԿԱ/․ ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը, վերլուծական գործիքների և կարողությունների շարունակական զարգացման արդյունքում, համագործակցելով հարկային այլ ստորաբաժանումների հետ, շարունակելով ստվերի դեմ պայքարը, 2024թ-ի հունվար-ապրիլ ամիսներին ձեռնարկել է 1177 օպերատիվ-հետախուզական միջոցառում, հաղորդում...
21.06.2024Հայաստանի բյուջեի պակասուրդը մարտին կազմել է 4,7մլրդ դրամ, տարեսկզբից մասնաբաժինը ՀՆԱ–ում՝ 0,01%․ ՀԲ
Հայաստանում 2024 թվականի մարտին գրանցվել է բյուջեի 4,7 մլրդ դրամի պակասուրդ, նշվում է Համաշխարհային բանկի «Armenia Monthly Economic Update – May 2024» զեկույցում ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի․/ԱՌԿ Ա/․ Հայաստանում 2024 թվականի մարտին գրանցվել է բյուջեի 4,7 մլրդ դրամի պակասուրդ, նշվում է Համաշխարհային բանկի «Armenia Monthly Economic Update – May 2024» զեկույցում։ Հարկային մուտքերն անվանական արտահայտությամբ մարտին աճել են 9,5%-ով (տարեկան)՝ հիմնականում եկամտահարկի և շահութահարկի հավաքագրման հաշվին (համապատասխանաբար...
23.05.20242024 թ․–ի առաջին եռամսյակում 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված գումարը կազմել է ավելի քան 387 մլրդ 109 մլն դրամ
Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 329 միլիարդ 864 միլիոն դրամ ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի․/ԱՌԿԱ/․ Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում հրապարակվել է 2024 թ. հունվար-մարտ ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվությունը: 1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2024 թ. հունվար-մարտ ամիսների ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ: Հարկային...
25.04.2024Ինչպես ներկայացնել եկամուտների հայտարարագիր․ ՊԵԿ–ն ուղեցույց է հրապարակել (ՎԻԴԵՈ)
ՊԵԿ–ը ներկայացնում է եկամուտների հայտարարագրման ընթացակարգը․ ՎԻԴԵՈ ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ՀՀ քաղաքացիները 2024 թվականից եկամուտների տարեկան հայտարարագիրը ներկայացնում են ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգի միջոցով, որն այժմ գործում է վեբ տարբերակով. հետագայում նախատեսվում է նաև բջջային հավելվածը, հայտնում են Պետեկամուտների կոմիտեի մամուլի ծառայությունից։ Ինչպե՞ս մուտք գործել համակարգ Այն քաղաքացիները, որոնք արդեն իրականացրել են...
15.04.2024Ինչպես է ֆինանսական կրթվածության մակարդակն ազդում ներդրում կատարելու արդյունավետության վրա
Ֆինանսական կրթվածությունը գիտելիքներն ու հմտություններն են, որոնք թույլ են տալիս կառավարել փողն այնպես, որ հնարավոր լինի հասնել նպատակներին ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի․/ԱՌԿԱ/․ Արժանի ֆինանսական վիճակը ստեղծվում է ոչ թե մեծ եկամտի, այլ կապիտալը տնօրինելու ունակության շնորհիվ՝ միաժամանակ վերահսկելով և ավելացնելով այն։ Ֆինանսական կրթվածությունը գիտելիքներն ու հմտություններն են, որոնք թույլ են տալիս կառավարել փողն այնպես, որ հնարավոր լինի հասնել նպատակներին։ Ֆինանսական կրթվածությունն օգնում է․ – ճիշտ գնահատել...
12.04.20242024 թ․–ի I եռամսյակում վերլուծությունների արդյունքում պետբյուջե է հաշվեգրվել լրացուցիչ 15,2 մլրդ դրամ հարկային պարտավորություն․ ՊԵԿ
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում պետական բյուջե հաշվեգրվել է 12,6 մլրդ դրամ, աճը կազմել է 21% ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի․/ԱՌԿԱ /․ Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի հունվար-մարտ ամիսների ընթացքում Հարկային տեղեկատվության և ռիսկերի վերլուծության վարչության կողմից կատարված վերլուծությունների, կամերալ ուսումնասիրությունների արդյունքում պետական բյուջե է հաշվեգրվել լրացուցիչ 15,2 մլրդ դրամ հարկային պարտավորություն, որից 11,8 մլրդ դրամը կամ 78%-ը ճշտումներով, իսկ 3,3 մլրդ դրամն առաջադրվել...
03.04.2024ՀՀ կառավարությունը մտադիր է ամեն տարի 1մլրդ դոլարի կապիտալ ներդրումներ հատկացնել ենթակառուցվածքային նախագծերի համար
Հայաստանի պետական բյուջե մուտքագրվող լրացուցիչ եկամուտները պետք է ուղղվեն տնտեսության այն ոլորտներ, որոնք կարող են երկարաժամկետ աճ ապահովել, ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Ռաֆայել Գևորգյանը ԵՐԵՎԱՆ, 14 մարտի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի պետական բյուջե մուտքագրվող լրացուցիչ եկամուտները պետք է ուղղվեն տնտեսության այն ոլորտներ, որոնք կարող են երկարաժամկետ աճ ապահովել, ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Ռաֆայել Գևորգյանը։ «Վերջին մեկ տարվա ընթացքում պետության կողմից կապիտալ ներդրումների վրա ծախսվել է մոտ 1 միլիարդ...
14.03.2024ՊԵԿ–ը պարզաբանում է, թե ինչպես վճարել եկամտային հարկը՝ անշարժ գույքի վարձակալության վճարներից
Յուրաքանչյուր հարկային տարվա համար անհրաժեշտ է ինքնուրույն հաշվարկել եկամտային հարկ` անշարժ գույքի վարձակալությունից ստացված եկամտից 10% դրույքաչափով ԵՐԵՎԱՆ, 1 մարտի․/ԱՌԿԱ/․ Պետական եկամուտների կոմիտեն, անշարժ գույքը վարձակալության հանձնած ֆիզիկական անձանց, տեղեկացնում է, որ յուրաքանչյուր հարկային տարվա համար անհրաժեշտ է ինքնուրույն հաշվարկել եկամտային հարկ` անշարժ գույքի վարձակալությունից ստացված եկամուտներից 10% դրույքաչափով, և վճարել պետական բյուջե՝ 900008000490 գանձապետական միասնական հաշվին։...
01.03.2024Թոփ 10 գրքեր, որոնք պետք է ընթերցեն սկսնակ ներդրողները
Փորձագետների կողմից գրքերի թոփ տասնյակը, որոնք սկսնակ ներդրողներին կներկայացնեն ֆինանսական աշխարհը, կբարձրացնեն ֆինանսական կրթվածության մակարդակն ու նրանց ինքնագնահատականը ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Փորձագետների կողմից գրքերի թոփ տասնյակը, որոնք սկսնակ ներդրողներին կներկայացնեն ֆինանսական աշխարհը, կբարձրացնեն ֆինանսական կրթվածության մակարդակն ու նրանց ինքնագնահատականը։ 1․ «Տասը գլխավոր կանոնները սկսնակ ներդրողի համար»․ Բերթոն Մալկիել (The Random Walk Guide to Investing: Ten Rules for Financial...
14.02.2024Ֆինանսների նախարարությունը 2024թ․–ին տոտալիզատորներից ակնկալում է մոտ 30մլրդ դրամի մուտք բյուջե
Օրենսդրական վերջին փոփոխություններով արգելվել է Հայաստանի քաղաքացիներին խաղադրույքներ կատարել արտերկրում գրանցված տոտալիզատորներում և առցանց խաղերում ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի․/ԱՌԿԱ/․ ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն տեղեկացրեց, որ օրենսդրական վերջին փոփոխություններով արգելվել է Հայաստանի քաղաքացիներին խաղադրույքներ կատարել արտերկրում գրանցված տոտալիզատորներում և առցանց խաղերում։ Միաժամանակ Հայաստանում գրանցված ընկերություններին թույլատրվում է օտարերկրյա քաղաքացիներից ընդունել արտարժույթով խաղադրույքներ։...
01.02.2024Результаты поиска 1 - 50 of 360
First | Prev. | 1 2 3 4 5 | Next | Last
Դասավորել ըստ համապատասխանության | Դասավորված է ըստ ամսաթվի