Рейтинг@Mail.ru
USD
367.29
EUR
419
RUB
4.7987
GEL
139.46
2026 թ. հուլիսի 8, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+31

Պուտինը հայտնել է, որ Փաշինյանին կտեղեկացնի Բաքու կատարած այցի արդյունքների մասին

19.08.2024, 13:33
Ռուսաստանի ղեկավարն իր ծրագրերի մասին հայտարարել է Իլհամ Ալիևի հետ նեղ ձևաչափով զրույցի ժամանակ
Պուտինը հայտնել է, որ Փաշինյանին կտեղեկացնի Բաքու կատարած այցի արդյունքների մասին

ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի․/ԱՌԿԱ/. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ադրբեջան այցից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին կպատմի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցությունների արդյունքների մասին, հաղորդում է tass.ru-ն։

Ռուսաստանի ղեկավարն իր ծրագրերի մասին հայտարարել է Իլհամ Ալիևի հետ նեղ ձևաչափով զրույցի ժամանակ։

«Իհարկե, Ադրբեջան այցից հետո ես կապ կհաստատեմ վարչապետ Փաշինյանի հետ և նրան կպատմեմ մեր բանակցությունների արդյունքների մասին»,- խոստացել է Պուտինը։

Նշենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ պետական այցով մեկնել էր Բաքու։