Рейтинг@Mail.ru
USD
381.84
EUR
447.02
RUB
4.8218
GEL
141.56
2025 թ. դեկտեմբերի 11, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+7

Կառավարությունը 1 մլրդ 272 մլն դրամ է հատկացրել 8 մարզի 16 բնակավայրում սուբվենցիոն ծրագրերի համար

08.12.2022, 12:25
25 սուբվենցիոն ծրագրերը կիրականացվեն Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Վայոց Ձորի մարզերում
Կառավարությունը 1 մլրդ 272 մլն դրամ է հատկացրել 8 մարզի 16 բնակավայրում սուբվենցիոն ծրագրերի համար
ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Կառավարությունը 1 մլրդ 272 մլն դրամ է հատկացրել 8 մարզի 16 բնակավայրում սուբվենցիոն ծրագրեր իրականացնելու համար:

Ինչպես կառավարության նիստի ժամանակ նախագիծը ներկայացնելիս նշեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, 25 սուբվենցիոն ծրագրերը կիրականացվեն Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Վայոց Ձորի մարզերում։

Սուբվենցիոն ծրագրային հայտերը հիմնականում ուղղված են համայնքներում կապիտալ ներդրումներին` մասնավորապես. համայնքներում փողոցների, այգիների, պուրակների, խաղահրապարակների բարեկարգմանը, համայնքային շենքերի, մշակութային տների, մանկապարտեզների, հանդիսությունների սրահների կառուցմանն ու նորոգմանը, խմելու, կոյուղու, ոռոգման ջրագծերի կառուցմանն ու նորոգմանը և գիշերային լուսավորության անցկացմանը, բնակավայրերի գազաֆիկացմանը, բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության գույքի նորոգմանը՝ էներգախնայող միջոցառումների կիրառմամբ:-0-