Ավտոբուսային գծի կահավորման արդյունքում Մոսկովյան և Իսահակյան փողոցները կդառնան միակողմանի
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի․/ԱՌԿԱ/. Ներկայում Աբովյան-Իսահակյան փողոցների խաչմերուկում աշխատանքներ են տարվում երթևեկության կազմակերպման փոփոխության մասով։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության նիստում հայտնեց Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանը:
«Լուսացույցի տեղադրման աշխատանքներն սկսել են, ավարտից հետո կահավորումը կշարունակվի ավտոբուսային գծի Իսահակյան-Մոսկովյան փողոցներում, այնուհետև կշարունակվի Մաշտոցի պողոտայով։ Պլանավորված է ամբողջն ավարտել սեպտեմբեր ամսվա ընթացքում»,- նշել է նա։
Ավինյանը հարցին՝ ստացվում է երկու՝ միակողմանի Մոսկովյան և Իսահակյան փողոց, Հարությունյանը դրական պատասխան տվեց։
«Այո, արդյունքում փողոցները պլանավորվում է դարձնել միակողմանի։ Մոսկովյան փողոցը միակողմանի կլինի, երթևեկությունը կլինի Մաշտոցի պողոտայից դեպի Խանջյան, իսկ Իսահակյան փողոցը կլինի հակառակ ուղղությամբ»,- հավելեց տրանսպորտի վարչության պետը։