Рейтинг@Mail.ru
USD
384.19
EUR
450.58
RUB
4.9041
GEL
141.45
2025 թ. հուլիսի 8, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+25

Երևանի 5 պոլիկլինիկաներում անվճար խորհրդատվություն և սքրինինգ կիրականացվի

23.08.2024, 13:48
Օգոստոսի 26-30-ը տեղի է ունենալու «Ավելացնենք առողջ կյանքի տարիները» խորագրով հասարակական և բժշկական միջոցառում
Երևանի 5 պոլիկլինիկաներում անվճար խորհրդատվություն և սքրինինգ կիրականացվի

ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի․/ԱՌԿԱ/. Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ օգոստոսի 26-30-ը տեղի է ունենալու «Ավելացնենք առողջ կյանքի տարիները» խորագրով հասարակական, լուսավորչական, կրթական և բժշկական միջոցառում:

Նպատակը 65 և բարձր տարիքի՝ ինչպես առողջ, այնպես էլ համակցված քրոնիկ հիվանդություններով բուժառուների ծերունական համախտանիշների հայտնաբերումը և գնահատումն է:

Ըստ այդմ, Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող 5 պոլիկլինիկաներում այդ օրերին՝ ժամը 12:00-17:00-ն անվճար խորհրդատվություն և սքրինինգ կիրականացվի նշված տարիքային խմբի քաղաքացիների համար (մինչև 20 այցելու՝ յուրաքանչյուր պոլիկլինիկայում):

Ստորև ներկայացվում է Ժամանակացույցը

Օգոստոսի 26 - Երևանի «Ավան» ԱԿ, հասցե՝ Մարշալ Խուդյակովի փ. ,153

Օգոստոսի 27 - Երևանի «Արաբկիր» ԱԿ, հասցե՝  Հրաչյա Քոչարի փ. 21 շենք

Օգոստոսի 28 - Երևանի «Տիգրան Մեծ» ԱԿ, հասցե՝ Տիգրան Մեծ պ., 36ա

Օգոստոսի 29- «Նորք-Մարաշ» ԱԿ ՓԲԸ, հասցե՝ Գարեգին Հովսեփյան փ.,8

Օգոստոսի 30- Երևանի «Բագրատունյաց» ԱԿ, հասցե՝ Ներքին Շենգավիթ 9-րդ փ., 32 շենք: