Рейтинг@Mail.ru
USD
384.51
EUR
452.41
RUB
4.8926
GEL
141.37
2025 թ. հուլիսի 3, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+24

Երևանի 17-րդ թաղամասի տարածքը կդառնա Ակադեմիական քաղաքի հիմնական տեղամասը (ՍԽԵՄԱ)

22.08.2024, 13:16
Ակադեմիական քաղաքին կփոխանցվեն «Հայֆիլմ» կինոստուդիայի տարածքն ու Երևանի 17–րդ թաղամասի մի շարք տարածքներ
Երևանի 17-րդ թաղամասի տարածքը կդառնա Ակադեմիական քաղաքի հիմնական տեղամասը (ՍԽԵՄԱ)

ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ ՀՀ կառավարությունը հանրային գերակա շահ է համարել «Հայֆիլմ» կինոստուդիայի տարածքն ու Երևանի 17–րդ թաղամասի մի շարք տարածքներ, որտեղ նախատեսվում է կառուցել Ակադեմիական քաղաք։

Կառավարության որոշմամբ, պետոության օգտին սեփականության օտարման գործընթացը կազմակերպելու են Արագածոտնի մարզպետն ու Երևանի քաղաքապետը։ 

Ըստ նախագծի, Ակադեմիական քաղաքի ստեղծման նպատակով որպես հիմնական տեղամաս ընտրվել է Երևան քաղաքի 17-րդ թաղամասի տարածքը (գյուղատնտեսական, արդյունաբերական, բնակելի տարածքներ), որի սահմաններում առկա են ինչպես պետության և համայնքի սեփականություն հանդիսացող հողամասեր, այնպես էլ ֆիզիկական և իրավաբանական անձանց պատկանող հողամասեր։

Yerevani_17_rd_taghamasi_taracqy - рис.1