Որոնման արդյունքներ
Результаты поиска 1 - 50 of 1526
First | Prev. | 1 2 3 4 5 | Next | Last
Հայաստանի տարբեր շրջաններից հնարավոր կլինի հետևել առատ ասուպային հոսքի
... առավելագույն փուլում կլինի այսօր՝ դեկտեմբերի 13-14-ի գիշերը` ապահովելով ավելի քան 100 ասուպ մեկ ժամում (կատայալ մութ երկնքի պայմաններում)։ Ինչպես «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեցին Բյուրականի աստղադիտարանից, Հայաստանի տարբեր շրջաններից հնարավոր կլինի դիտել ասուպային հոսքը,...
13.12.2024Մառախուղի պատճառով մի շարք ինքնաթիռներ չեն կարողացել վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայանում
Մի շարք ինքնաթիռներ չեն կարողացել վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայանում ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/. Առավոտյան խիտ մառախուղի պատճառով մի քանի չվերթեր հետաձգվել են։ Այս մասին «Նովոստի-Արմենիա» գործակալության հետ զրույցում ասաց «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի քարտուղար Լուսինե Մողրովյանը։ Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել, որ երեք չվերթերի ինքնաթիռներ վայրէջք չեն կարողացել կատարել։ Մասնավորապես, Լառնակայից Երևան ուղևորված Wizz Air ավիաընկերության օդանավը չի...
10.12.2024«Նովոստի–Արմենիա»–ն ներկայացրել է նոր Mediakit իր 19–ամյակի կապակցությամբ
«Նովոստի–Արմենիա» միջազգային տեղեկատվական գործակալությունն իր 19–ամյակի կապակցությամբ ներկայացրել է թարմացված Mediakit, որն արտացոլում է ...
06.12.2024Արդշինբանկը համագործակցում է Եվրոպական ներդրումային բանկի հետ՝ կլիմայական ռիսկերի կառավարումը բարելավելու համատեքստում
Արդշինբանկը տեխնիկական աջակցման ռազմավարական համագործակցություն է սկսել Եվրոպական ներդրումային բանկի հետ՝ «Կանաչ ֆինանսական համակարգ» ծրագրի շրջանակներում ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/. Արդշինբանկը տեխնիկական աջակցման ռազմավարական համագործակցություն է սկսել Եվրոպական ներդրումային բանկի հետ՝ «Կանաչ ֆինանսական համակարգ» ( Greening Financial Systems ) ծրագրի շրջանակներում, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։ Համագործակցության նպատակն է բարելավել բանկի՝ կլիմայական ռիսկերի կառավարման մեթոդները...
05.12.2024Փաշինյանն «աննպատակահարմար» է որակել ԵԱՏՄ նիստի անցկացումը Հայաստանում
Նրա խոսքով՝ ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի ոչ բոլոր անդամներն են ցանկալի Հայաստանի համար ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/. Ես աննպատակահարմար եմ համարել միջոցառման անցկացումը Հայաստանում ։ Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աննա Գրիգորյանի՝ ԵԱՏՄ նիստը՝ Հայաստանում չանցկացնելու մասին։ Փաշինյանը խոսեց պատճառների մասին։ «Ձեզ հայտնի հանգամանքների բերումով՝ ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի ոչ բոլոր անդամներն են, որ ցանկալի...
04.12.2024Տրանսպորտային քաոս է Երևանում․ ավտոբուսի վարորդները գործադուլ են հայտարարել
... գործադուլի պատճառը իրենց աշխատանքային պայմաններն են ու աշխատավարձային քաղաքականությունը, որը չի փոփոխվել: Քաղաքապետարանից դեռ չեն արձագանքել: «Նովոստի–Արմենիա» գործակալությանը դեռ չի հաջողվել կապվել քաղաքապետարանի հետ՝ մեկնաբանություն ստանալու համար։
03.12.2024Լեհաստանի նախագահը նոյեմբերի 26-ից 27-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի․/ԱՌԿԱ/. Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան։ Այս մասին «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմից։ Այցի շրջանակում, որը տեղի կունենա նոյեմբերի 26-ից 27-ը, Դուդան կհանդիպի ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ և կայցելի «Ծիծեռնակաբերդի» հուշահամալիր։
25.11.2024Հայաստանում ռուսական ներդրումների մակարդակը կազմում է շուրջ 4 մլրդ դոլար․ Կոպիրկին
Նրա խոսքով՝ հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների դինամիկ զարգացման կատալիզատորը մեծապես հանդիսանում է ԵԱՏՄ հարթակում համագործակցությունը ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/. Հայաստանում ռուսական ներդրումների ընդհանուր մակարդակը կազմում է մոտ 4 մլրդ դոլար, «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ Նրա խոսքով՝ հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների դինամիկ զարգացման կատալիզատորը մեծապես հանդիսանում է...
25.11.2024Ադրբեջանին արել ենք հանդիպակաց առաջարկ. Փաշինյան
Փաշինյանը նշեց, որ կայացած վերջին հանդիպմանը սահմանազատման հանձնաժողովները առաջարկներ են ներկայացրել ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Ադրբեջանին արել ենք հանդիպակաց առաջարկ, ասել ենք՝ եկեք կարգավորումը անենք սահմանազատված հատվածների նկատմամբ, որովհետև սահմանը, որը սահմանազատված է, օբյեկտիվորեն այդտեղ դիտորդ ունենալու կարիք չկա։ Այս մասին Հանրայինի հետ հարցազրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԵՄ դիտորդական առաքելությանը։ Խոսելով սահմանազատումից՝ Փաշինյանը...
23.11.2024Գնել Սանոսյանը ևս հեռանում է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնից
«Հետևում թողնում եմ կատարված հսկայածավալ աշխատանք, ուստի հեռանում եմ հանգիստ և խաղաղ», – գրել է Սանոսյանը ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ևս հեռանում է պաշտոնից։ Այս մասին նա գրել է Facebook–յան իր էջում։ «Ցանկանում եմ տեղեկացնել, որ այսօր աշխատանքից ազատման դիմում եմ գրել և թողնում եմ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը։ Իմ պաշտոնավարման 3-ից ավել տարիները լի էին բազմաթիվ մարտահրավերներով։...
18.11.2024Վենչուրային կապիտալ. ամենահետաքրքիր ներդրումները
Ինչպե՞ս է աշխատում պոտենցիալ առաջընթաց գրանցող ընկերությունների ֆինանսավորումը: Ո՞ւմ է հարմար ներդրման նման մոդելը։ Որո՞նք են դրա առավելություններն ու թերությունները։ Այս հարցերին կպատասխանենք հոդվածում ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Տեխնոլոգիական ստարտափերի վերելքը միշտ գրավում է լայն լսարանի ուշադրությունը։ Երիտասարդ ծրագրավորողների պատմությունները, որոնք մրցում են կորպորացիաների հետ, երբեմն կինեմատոգրաֆիկ են թվում։ Ստեղծվում է գերշահութաբեր ներդրումային բիզնեսի տպավորություն, և շատ ներդրողներ...
22.10.2024Գինին ավելին է, քան պարզապես խմիչք. Պապոյանը՝ Ֆրանսիայում Խաղողի և գինեգործության համաշխարհային համաժողովին
Գևորգ Պապոյանը կարևորել է ՀՀ պատրաստակամությունը համագործակցել միջազգային գործընկերների հետ՝ աջակցելու համաշխարհային գինեգործության զարգացմանը ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և նախարարի տեղակալ Արման Խոջոյանը Ֆրանսիայի Հանրապետության Դիժոն քաղաքում մասնակցել են Խաղողի և գինեգործության միջազգային կազմակերպության (OIV) հարյուրամյակին նվիրված միջոցառմանը և Խաղողի և գինեգործության 45-րդ համաշխարհային համաժողովին, հայտնում է Էկոնոմիկայի նախարարությունը։ Գևորգ Պապոյանն...
14.10.2024«Երկնագույն խաղանիշեր». ինչպես գնել «էլիտար» բաժնետոմսեր
Կպատմենք «երկնագույն խաղանիշերի» առանձնահատկությունների և այն մասին, թե ինչպես գտնել դրանք և գնման դեպքում ինչին ուշադրություն դարձնել ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Ներդրողները, որպես կանոն, ձգտում են հասնել ավելի մեծ շահույթի նվազագույն ռիսկով։ Շուկայի առաջատարների բաժնետոմսերը համարվում են պորտֆելի ամրապնդման համեմատաբար օպտիմալ և փորձված միջոց: Ներդրումների միջավայրում դրանց անվանում են «Երկնագույն խաղանիշեր» (Голубые фишки)։ Այժմ կպատմենք «երկնագույն խաղանիշերի» առանձնահատկությունների և այն...
10.10.2024«Կանաչ պորտֆել». էթիկական և շահավետ ներդրումներ
Վերլուծում ենք շուկայի միտումները և սեփական պորտֆելը գրագետ «կանաչապատելու» ուղիները ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Շրջակա միջավայրի վատթարացող վիճակի պատճառով ընկերությունները, կառավարությունները և շուկայի ինստիտուցիոնալ դերակատարները կենտրոնանում են կայուն զարգացման սկզբունքների վրա: Ամբողջ աշխարհի պետությունները զարգացնում են վերականգնվող էներգետիկան, որպեսզի նվազեցնեն վնասակար արտանետումների ազդեցությունը: Աճում է նաև բնապահպանական խնդիրների վերաբերյալ իրազեկվածությունը, ինչն արտացոլվում է նրանց...
02.10.2024«Նովոստի–Արմենիա»–ն հաղթել է Armenia Digital Awards–ի միանգամից երեք անվանակարգերում
... առաջին անգամ անցկացված Armenia Digital Awards մրցույթի միանգամից երեք անվանակարգերում։ «Լավագույն մեդիա կայք» անվանակարգում հաղթող է ճանաչվել «Նովոստի–Արմենիա»–ի կայքը՝ newsarmenia.am: «Լավագույն սոցիալական մեդիա․ lifestyle կոնտենտով Տելեգրամ ալիք» անվանակարգում լավագույնն է ճանաչվել ...
30.09.2024Ծխախոտ արտադրող ընկերությունը պետբյուջե է վերականգնել 288 մլն դրամ
Ծխախոտ արտադրող ընկերությունը թաքցված հարկային պարտավորությունից նախաքննության ընթացքում պետբյուջե է վերականգնել 288.824.465 դրամ ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով քննվող քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել են ՍՊ ընկերության կողմից առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքի հանգամանքները, այդ թվում՝ պետությանը պատճառված...
25.09.2024Ինչ է IPO-ն և արդյոք հնարավոր է դրանից գումար աշխատել
Պատմում ենք ընկերության՝ շուկա մուտք գործելու, գործընթացի մասնակիցների և շահույթ ստանալու ուղիների մասին ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Արժեթղթեր գնելը ներդրումներ կատարելու ամենատարածված միջոցներից է: Հաճախ մարդիկ ցանկանում են ներդրումներ կատարել հայտնի և խոշոր թողարկողների բիզնեսում։ Դա առավել հուսալի և հասկանալի ճանապարհ է։ Այնուամենայնիվ, օրինաչափ է հետևյալ հարցը. հնարավո՞ր է, արդյոք, շուկայում դեբյուտային ընկերությունների արժեթղթեր գնել, դա կտա՞ հավելյալ օգուտ և հնարավորություններ։ Այժմ կպատմենք...
24.09.2024Ընկերության վերլուծություն. հրահանգներ ներդրողների համար
Պատմում ենք, թե ինչպես ներդրողները կարող են ուսումնասիրել շուկան և գտնել ընկերություն, որը համապատասխանում է իրենց ծրագրերին և խնդիրներին ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/. Ցանկացած նոր բիզնեսում մեկնարկային փուլը բարդ է և հետաքրքիր։ Հենց այս կետում է անհրաժեշտ պարզաբանել որքան հնարավոր է շատ մանրամասներ, նույնիսկ՝ «պարզ» և «ակնհայտ», ու սահմանել ուղենիշեր։ Սկսնակ ներդրողի առաջին կարևորագույն քայլերից է պորտֆելի ձևավորումը։ Շուկայում թողարկողների և արժեթղթերի քանակը թվում է անսահման, ինչը մի կողմից...
12.09.2024Կուտակել մեծ գումար. առաքելությունն իրագործելի է
Խորհուրդներ նրանց համար, ովքեր ձգտում են ստեղծել զգալի խնայողություններ ԵՐԵՒԱՆ, 4 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Մասշտաբային ծրագրեր իրականացնելու համար՝ երազանքի արձակուրդից մինչև նշանակալի գնումներ, մենք պետք է ներդնեք ոչ միայն մեծ ջանքեր, այլև մեծ գումար, որն ազատորեն հասանելի չէ: Միջոցներ ստանալու հայտնի և բնական ճանապարհը գումար հավաքելն է։ «Խնայիր և որոշ ժամանակ անց կհասնես անհրաժեշտ գումարին» սկզբունքը թվում է բազային և հասկանալի։ Միևնույն ժամանակ, հստակ պլան կազմելը և դրան գործնականում հետևելը այդքան...
04.09.2024«ԱՄԻ Նովոստի–Արմենիա»–ն ՎՏԲ–Հայաստան Բանկի հետ համատեղ վերականգնել է «Լավ լուրերի» թողարկումը
... յուրաքանչյուր օգտատեր հնարավորություն է ստանում սեղմել լավ լուրերի կոճակն ու տեսնել օրվա միայն դրական պատկերը ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/․ «Նովոստի–Արմենիա» գործակալությունը վերականգնել է «Լավ լուրերի» թողարկումը ՎՏԲ–Հայաստան Բանկի հետ համատեղ։ Newsarmenia.am կայք այցելելիս յուրաքանչյուր ...
03.09.2024Վատ խորհուրդներ սկսնակ ներդրողների համար, կամ ինչպես մնալ առանց եկամտի
Դիտարկենք մի քանի սխալ պատկերացումներ, որոնց հետևելով՝ ներդրողները ձախողվում են ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի․/ԱՌԿԱ/. Սկսնակ ներդրողներից շատերը մոտիվացված մարդիկ են, ովքեր այլ ոլորտներում արդեն իսկ հաջողության են հասել և իրավացիորեն բարձր են գնահատում իրենց կարողությունները: Նրանք կարողանում են վերլուծել ինֆորմացիան և կարգապահ են, շուկայուն տեսնում են հնարավորությունների և փոխազդեցությունների հսկայական հարթակ: Սա նոր, հետաքրքիր աշխարհ է, որտեղ խելացի մարդը հաստատ կարող է գումար վաստակել։ Սկսնակ ներդրողը...
27.08.2024Հարուստ հայրիկ, աղքատ հայրիկ. ինչպես է ֆինանսական գրագիտության մակարդակը կապված երեխաների դաստիարակության հետ
Վերլուծում ենք հիմնական մոտեցումները, որոնք ձևավորում են երեխաների վերաբերմունքը փողի նկատմամբ և նկարագրում ենք քայլեր, որոնք վաղ տարիքից օգնում են զարգացնել ֆինանսական գրագիտություն ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ Ընտանեկան կարգուկանոնը մեծապես ազդում է մտածելակերպի և կյանքի կարևոր իրավիճակներում ընտրության վրա: Սա, ի թիվս այլ բաների, վերաբերում է նաև ֆինանսական հարցերին: Անկախության հասնելուց հետո անգամ մենք, երբեմն անգիտակցաբար, կողմնորոշվում ենք մեր ծնողների վարքագծի մոդելով: Հոդվածում վերլուծում...
15.08.2024Դևդորակ թունելում սահմանափակվում է երթևեկությունը. Վրաստանում ՀՀ դեսպանություն (ՍԽԵՄԱ)
Վրաստանում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ Դևդորակ թունելում սահմանափակվում է բոլոր տեսակի ավտոտրանսպորտային միջոցների երթևեկությունը. ՍԽԵՄԱ ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/. Վրաստանում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս (Մ-3) (Ռուսաստանի Դաշնության սահման) միջազգային նշանակության ավտոճանապարհի կմ132-կմ135 հատվածում գտնվող Դևդորակ թունելում կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելու նպատակով, 2024 թ․ օգոստոսի 15-ին, 16-ին և 17-ին, ժամը 10:00-19:00 ընկած հատվածում...
14.08.2024Ներդրումներ սպորտի և նորաձևության ոլորտում․ ինչպես էմոցիաները վերածել փողի
Սպորտն ու նորաձևությունն ի՞նչ տեղ են զբաղեցնում ներդրումների աշխարհում ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ Սպորտն ու նորաձևությունը բազմաթիվ մարդկանց կյանքում կապված է առօրյայի, ժամանցի և հանգստի հետ։ Մենք հետևում ենք սիրելի թիմերին և հետաքրքիր ապրանքանիշերին, գնում ենք հագուստ և աքսեսուարներ, ընկերների հետ լավ ժամանակ ենք անցկացնում խաղահրապարակում։ Իսկ սպորտն ու նորաձևությունն ի՞նչ տեղ են զբաղեցնում ներդրումների աշխարհում։ Ի՞նչ է դա՝ «խաղալիք՞» հարուստների ձեռքում, բիզնես միայն փորձագետների համա՞ր, թե՞...
01.08.2024Թոփ 5 ոլորտներ 2024թ․–ին ներդրումներ կատարելու համար
Դիտարկենք իրավիճակը գնահատելու գործոնները և գտնենք զարգացման հեռանկարային ոլորտները ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի․/ԱՌԿԱ/․ Ֆինանսական շուկան դինամիկ միջավայր է, որը ենթակա է ներքին և արտաքին գործընթացների ազդեցության: Սա բարդացնում է ներդրումների համար ոլորտ ընտրելու խնդիրը և միևնույն ժամանակ նյութ է տալիս վերլուծության համար: Դիտարկենք իրավիճակը գնահատելու գործոնները և գտնենք զարգացման հեռանկարային ոլորտները։ Ներդրումային գրավչության գնահատման չափորոշիչները Ընկերության արժեթղթերի հեռանկարները տարբեր ժամանակահատվածներում...
25.07.2024Air Arabia–ն պատրաստվում է դատի տալ Հայաստանին Fly Arna–ի պատճառով
... ազգային ավիափոխադրողի հետ, որը 2021թ․–ին ստեղծվել է որպես համատեղ ձեռնարկությունը Air Arabia–ի և ANIF–ի կողմից», – նշել է հրատարակությունը։ «Նովոստի–Արմենիա» գործակալությունը փորձում է կապ հաստատել ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի հետ՝ մեկնաբանություն ստանալու համար։ Ավելի ...
20.07.2024Ներդրումային ռիսկեր և դիվերսիֆիկացում․ ինչպես ձևավորել անվտանգ և եկամտաբեր պորտֆել
Շահույթին ուղղված գործարքներ կատարելիս ներդրողն ինքը պետք է բոլոր ջանքերը գործադրի անվտանգության երաշխիքներ ստեղծելու համար ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի․/ԱՌԿԱ/․ Ներդրումներն առանց ռիսկի դիմելու անհնար են։ Դրա աստիճանը մեծանում է ներդրումների ակնկալվող եկամտաբերության հետ մեկտեղ: Եթե դուրս չգաք առանց ռիսկի դրույքաչափից, այսինքն այն, որը թույլ է տալիս պահպանել միայն միջոցները, դուք չեք կրկնապատկի ձեր կապիտալը: Շահույթին ուղղված գործարքներ կատարելիս ներդրողն ինքը պետք է բոլոր ջանքերը գործադրի անվտանգության...
16.07.2024Զորացրված զինծառայողներ տեղափոխող մեքենայի վթարի հետևանքով 2 զոհ կա, 3 մարդ հոսպիտալացվել է․ ՆԳՆ
... հուլիսի․/ԱՌԿԱ/․ Զորացրված զինծառայողներ տեղափոխող ավտոմեքենան Սյունիքի մարզում վթարի է ենթարկվել, ինչի հետևանքով կան զոհեր։ Այս մասին «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց ՀՀ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։ «Ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի է ունեցել Սյունիքի ...
11.07.2024Ի՞նչ է պորտֆելի դիվերսիֆիկացումը, և ինչի՞ համար է
Ճիշտ է առանձնացնել պոտենցիալ սպառնալիքները, դրանցից հնարավորինս հեռու մնալու և հնարավոր հետևանքներին պատրաստվելու համար, ինչը կարևոր և բարդ խնդիր է շուկայի բոլոր մասնակիցների համար ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի․/ԱՌԿԱ/․ Ռիսկը այն գործոններից է, որը պետք է հաշվի առնել ներդրումների բոլոր փուլերում՝ պլանավորումից մինչև արդյունավետության գնահատում: Ճիշտ է առանձնացնել պոտենցիալ սպառնալիքները, դրանցից հնարավորինս հեռու մնալու և հնարավոր հետևանքներին պատրաստվելու համար, ինչը կարևոր և բարդ խնդիր է շուկայի բոլոր մասնակիցների...
04.07.2024Ինչպես սկսել ներդրում կատարել․ խորհուրդներ նրանց համար, ովքեր ցանկանում են գումար վաստակել բորսայում
Ներկայացնում ենք մի քանի հիմնարար սկզբունքներ, որոնք կօգնեն սկսնակ ներդրողներին գործընթաց սկսել բորսայում ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի․/ԱՌԿԱ/․ Ներդրումն ակտիվների գնում է, որոնց արժեքը կավելանա, և դրանք կբերեն եկամուտ՝ միանվագ գումարների կամ կանոնավոր վճարումների տեսքով: Գործընթացը խելամիտ կազմակերպելու դեպքում կարելի է գումար վաստակել սեփական նպատակներին հասնելու համար, նույնիսկ՝ ամենամասշտաբային: Անհամակարգվածությունը և գիտելիքների պակասն իրենց հերթին, մեծ հավանականությամբ, կհանգեցնեն բացասական փորձի։...
26.06.2024Yerevan Gastronomic Days․ ոչ միայն Հայաստանի համար սննդի նոր մշակույթի, այլև ապագայի մասին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
։ Հոդվածում ծանոթացեք, թե ինչպես է անցկացվել համի գլխավոր տոնը և ինչու չպետք է բաց թողնել այն հաջորդ տարի․ ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի․/ԱՌԿԱ/․ Հունիսի 7-9-ը Երևանի սրտում անցկացվեց Yerevan Gastronomic Days–ը։ Հազարավոր հյուրերն ու «աստղային» մասնակիցներն այդ օրերին դարձան սոցիալական ցանցերի ոչ միայն հայկական տիրույթի գլխավոր օրակարգը։ Հոդվածում ծանոթացեք, թե ինչպես է անցկացվել համի գլխավոր տոնը և ինչու չպետք է բաց թողնել այն հաջորդ տարի։ Yerevan Gastronomic Days–ը՝ թվերով Այս տարվա գաստրոփառատոնին...
20.06.2024Քրվարույթ է հարուցվել Բաղրամյան–Դեմիրճյան խաչմերուկում զանգվածային անկարգություններ կազմակերպելու և իրականացնելու դեպքի առթիվ
Բաղրամյան–Դեմիրճյան խաչմերուկում զանգվածային անկարգություններ կազմակերպելու և իրականացնելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի․/ԱՌԿԱ/․ 2024թ. հունիսի 12-ին` ժամը 19:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Բաղրամյան և Դեմիրճյան փողոցների հատման խաչմերուկում անցկացվող բողոքի ակցիայի ընթացքում հավաքի մասնակիցները, չենթարկվելով տեղում ծառայություն իրականացնող և հասարակական կարգը պաշտպանող ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, սկսել են հասարակական անվտանգությանն սպառնացող...
12.06.2024Ինչպես հասնել հաջողության ֆինանսական շուկայում․ հաջողակ ներդրողի 10 հատկանիշ
Ներկայացնում ենք հաջողակ ներդրողի 10 հատկանիշները ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի․/ԱՌԿԱ/․ Հայտնի ձեռներեցները, ովքեր մեծ կարողություն են վաստակել, ոմանց հեռու և անիրական են թվում: Նրանց պատմություններն ապրում են «հեռուստացույցում», սոցիալական ցանցերում և այլուր։ Կան նաև այնպիսիք, ովքեր, ընդհակառակը, ոգեշնչվում են հաջողության օրինակներով և անսասան ինքնավստահությամբ շտապում են նվաճել ներդրումային շուկան։ Այս դիրքորոշումներից որևէ մեկը ճի՞շտ է: Միգուցե ներդրողը պետք է որոշ սուպերորակներ ունենա՞ բարձր արդյունքների...
10.06.2024Գնահատում ենք ներդրումային պորտֆելի արդյունավետությունը․ մոտեցումներ և գործակիցներ
Ինչպե՞ս ընտրել ակտիվներ և գնահատել որոշումների արդյունավետությունը։ Կպատմենք վերլուծության մեթոդների և տարբեր իրավիճակներում դրանց կիրառման մասին ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի․/ԱՌԿԱ/․ Որպեսզի ներդրումները երկար ժամանակ եկամուտ բերեն, կարևոր է կազմել օպտիմալ պորտֆել, մշտապես հետևել դրա ակտուալությանն ու շտկել սեփական ռազմավարությունը։ Առաջանում են հարցեր՝ ինչպե՞ս ընտրել ակտիվներ և գնահատել որոշումների արդյունավետությունը։ Կպատմենք վերլուծության մեթոդների և տարբեր իրավիճակներում դրանց կիրառման մասին։ Պորտֆելի...
03.06.2024Միլիարդատեր Ուորեն Բաֆեթ․ ռազմավա՞ր, կանխատե՞ս, թե՞ հաջողակ
Ուորեն Բաֆեթը ֆոնդային շուկայի կենդանի լեգենդ է, ո՞րն է նրա հաջողության գաղտնիքը ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի․/ԱՌԿԱ/․ Այժմ անհերքելի է թվում այն փաստը, որ Ուորեն Բաֆեթն աշխարհի ամենահաջողակ ներդրողներից մեկն է։ Ակնհայտ է, որ այս կարգավիճակը երկար տարիների աշխատանքի արդյունք է։ Մեր հոդվածում կպատմենք, թե ինչպես է ձևավորվել Բաֆեթի անհատականությունը և կվերլուծենք նրա ներդրումային մոտեցումը: Ինչի՞ց է սկսվել հռչակավոր ձեռներեցի ուղին Ուորեն Բաֆեթը ծնվել է 1930 թվականի օգոստոսի 30-ին Նեբրասկա նահանգի Օմահա քաղաքում։...
24.05.2024Տղամարդկանց և կանանց ուղիները ներդրումների հարցում. կա՞, արդյոք, «սեռերի մենամարտ» ֆինանսական շուկայում
Դիտարկենք տղամարդկանց և կանանց կողմից կատարվող ներդրումները տարբեր տեսակետներից և նկարագրենք ընդհանուր միտումները ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի․/ԱՌԿԱ/․ Ներդրողները, ռազմավարություն կազմելիս, հաշվի են առնում տարբեր գործոններ՝ օբյեկտիվ ցուցանիշներից (ինչպիսիք են նպատակներն ու ֆինանսական վիճակը) մինչև անհատական առանձնահատկություններ՝ խառնվածք և պատրաստակամություն ռիսկին։ Գիտնականները՝ բժիշկներ և բնապահպաններ, ձգտում են բացահայտել օրինաչափություններ, պարզաբանել, թե իրականում ինչն է ազդում ներդրումային գործընթացի...
15.05.2024Հոգեբանությունը ֆոնդային շուկայում․ 5 վարքագծային ձախողում և սեփական հոգեկանի թակարդակները շրջանցելու 5 միջոց
Եկեք հասկանանք վարքագծային «խափանումների» պատճառը և դրանց ազդեցությունը ներդրողների գործողությունների վրա ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի․/ԱՌԿԱ/․ Շուկայի գրագետ մասնակիցները, գործարքներ կատարելիս, հաշվի են առնում բազմաթիվ գործոններ և հետևում են նախօրոք մշակված պլաններին։ Այնուամենայնիվ, նույնիսկ նրանք երբեմն իռացիոնալ են գործում, հատկապես նրանք, ովքեր նոր են սկսում ներդրումներ կատարել: Ինչու՞ են ներդրողները մոռանում սեփական առավելությունների և ռազմավարությունների մասին: Շատ դեպքերում դա բացատրվում է մարդուն...
03.05.2024Կիրանցում բերման ենթարկված 30 անձինք ազատ են արձակվել
... արձանագրություն կազմելուց հետո բոլորն ազատ են արձակվել ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի․/ԱՌԿԱ/․ Կիրանցում բերման ենթարկված 30 անձինք ազատ են արձակվել։ Այս մասին «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը։ ...
02.05.2024Ի՞նչ է ռիսկի պրոֆիլը, և ինչպե՞ս է այն կապված ներդրումային ռազմավարության հետ
Նախքան ֆինանսական շուկայում գործարքներ սկսելը, ներդրողը պետք է մշակի գործողությունների պլան: Այս փուլում կարևոր է ոչ միայն հաշվարկների ճշգրտությունը, այլև մոդելավորումը։ Այլ կերպ ասած, պետք է գործի դնել երևակայությունը ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի․/ԱՌԿԱ/․ Նախքան ֆինանսական շուկայում գործարքներ սկսելը, ներդրողը պետք է մշակի գործողությունների պլան: Այս փուլում կարևոր է ոչ միայն հաշվարկների ճշգրտությունը, այլև մոդելավորումը։ Այլ կերպ ասած, պետք է գործի դնել երևակայությունը: Պատկերացրեք, օրինակ, որ դուք միջոցներ...
23.04.2024«Զվարթնոց» օդանավակայանում 12 չվերթ է հետաձգվել․ հայտնի է պատճառը
... դիմեն ավիաընկերությանը։ Հետաձգվել են նաև Մոսկվայից, Վենետիկից, Աբու Դաբիից, Շարժայից, Դուբայից, Կապանից դեպի Երևան չվերթերը։ Ինչպես «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի քարտուղար Լուսինե Մողրովյանը, չվերթերի հետաձգումների պատճառը ...
22.04.2024Ինչպես է ֆինանսական կրթվածության մակարդակն ազդում ներդրում կատարելու արդյունավետության վրա
Ֆինանսական կրթվածությունը գիտելիքներն ու հմտություններն են, որոնք թույլ են տալիս կառավարել փողն այնպես, որ հնարավոր լինի հասնել նպատակներին ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի․/ԱՌԿԱ/․ Արժանի ֆինանսական վիճակը ստեղծվում է ոչ թե մեծ եկամտի, այլ կապիտալը տնօրինելու ունակության շնորհիվ՝ միաժամանակ վերահսկելով և ավելացնելով այն։ Ֆինանսական կրթվածությունը գիտելիքներն ու հմտություններն են, որոնք թույլ են տալիս կառավարել փողն այնպես, որ հնարավոր լինի հասնել նպատակներին։ Ֆինանսական կրթվածությունն օգնում է․ – ճիշտ գնահատել...
12.04.2024Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանը ներկայացվել է 2024 թ. Խաղաղության Նոբելյան մրցանակի
... թեկնածությունն առաջադրել են մի շարք հեղինակավոր անձինք, որոնցից թվում նաև Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր կա: Այս տեղեկությունը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հաստատեցին Ռուբեն Վարդանյանի գրասենյակից: «Հեղինակավոր անձանց կողմից Ռուբեն Վարդանյանը ներկայացվել է ...
08.04.2024Թրեյդերական բառարան նրանց համար, ով ուզում է «գլուխ հանել» ներդրումների աշխարհից
Կպատմենք տարածված արտահայտությունների մասին, որոնք կօգնեն ավելի հեշտ կողմնորոշվել ֆոնդային բորսայի բառապաշարում ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի․/ԱՌԿԱ/․ Ներդրողը, անկախ ընտրված ռազմավարությունից, միշտ պետք է հետևի շուկայի միտումներին, ուսումնասիրի տարբեր աղբյուրներ՝ ոչ միայն տվյալներ և վերլուծություն ներկայացնող լրատվական պորտալներ։ Օգտակար և հետաքրքիր է ծանոթանալ սոցցանցերին, չատերին, որտեղ շփվում են շուկայի փորձառու մասնակիցները։ Նման ալիքներում պրոֆեսիոնալների լեզուն հաճախ ոչ պաշտոնական է, այն կենդանի է և փոխաբերական...
04.04.2024ՍԱՏՄ–ը Արարատի կոնյակի գործարանում կիրականացնի վերահսկողական միջոցառում՝ ստուգելու Բելառուսի կողմից ներկայացված անհամապատասխանության հավաստիությունը
«Արարատի կոնյակի գործարան» ՍՊԸ–ում վերահսկողություն կիրականացվի ԵՐԵՎԱՆ, 29 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ «Արարատի կոնյակի գործարան» ՍՊԸ–ում վերահսկողություն կիրականացվի։ Ինչպես հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, գերատեսչությունը նախօրեին ստացել է Բելառուսի Հանրապետության առողջապահության նախարարության նամակն ուղղված ՀՀ առողջապահության նախարարությանն այն մասին, որ, երկրում բնակչության սանիտարահամաճարակային բարեկեցության ոլորտում օրենսդրության պահպանման նպատակով իրականացվող պետական...
29.03.2024Ինչպես հաշվի ընտրությունը կօգնի հասնել ֆինանսական նպատակին
Եկեք տեսնենք, թե ինչ տեսակի ներդրումային հաշիվներ կան և ում են հարմար դրանք ԵՐԵՎԱՆ, 21 մարտի․/ԱՌԿԱ/․ Շուկան մասնակիցներին առաջարկում է ծառայություններ և գործիքներ, որոնք համապատասխանում են տարբեր ռազմավարություններին: Ներդրողի շահերից է բխում ուսումնասիրել բոլոր տարբերակները և հասկանալ, թե որն է օպտիմալ կոնկրետ իրավիճակում։ Ընդ որում կարելի է ընտրել կոնկրետ տեսակի հաշիվ՝ կախված ֆինանսական նպատակներից: Ոմանք, օրինակ, ձգտում են մեծացնել կապիտալը, մյուսները՝ արժանապատիվ կենսաթոշակ ապահովել։ Եկեք...
21.03.2024ՀՀ կառավարությունը մտադիր է ամեն տարի 1մլրդ դոլարի կապիտալ ներդրումներ հատկացնել ենթակառուցվածքային նախագծերի համար
... կինոստուդիայի տարածքը։ Շինարարական աշխատանքների մեկնարկը նախատեսված է 2025 թվականի հոկտեմբերին, նախագծի ավարտը՝ 2029 թվականին։ «ԱՌԿԱ» և «Նովոստի–Արմենիա» լրատվական գործակալությունները կոնֆերանսի ինֆորմացիոն հովանավորներից են։–0–
14.03.2024Հայաստանի տնտեսությունը վերջին երեք տարում աճել է 30%–ով․ փոխնախարար
... իսկ 2023թ․–ին, պաշտոնական վիճակագրության նախնական տվյալներով, 8,7%։ 2024թ․–ի բյուջեում ՀՆԱ–ի աճն ամրագրված է 7%–ի մակարդակում։ «ԱՌԿԱ» և «Նովոստի–Արմենիա» լրատվական գործակալությունները կոնֆերանսի ինֆորմացիոն հովանավորներից են։–0–
14.03.20245 ներդրումային թեզեր, որոնք վախեցնում են մեզ
Արժե՞, արդյոք, ուշադրություն դարձնել ներդրումների մասին «սարսափելի պատմություններին»։ Եկեք պարզենք՝ դիտարկելով հինգ տարածված պնդումներ ԵՐԵՎԱՆ, 13 մարտի․/ԱՌԿԱ/․ Միջոցների ներդրումը պատասխանատու քայլ է, որն ազդում է ներկայի և ապագայի վրա։ Ակնհայտ է, որ ոչ ոք չի ցանկանում սխալվել և կապիտալ կորցնել։ Հաճախ, սակայն, ողջամիտ վախերը փոխարինվում են նախապաշարմունքներով։ Դա հատկապես լավ է երևում այն ոլորտներում, որոնք մարդկանց մեծ մասը դժվար է համադրում սեփական կյանքի հետ: Արժե՞, արդյոք, ուշադրություն...
13.03.2024Հայաստանի հարկային ռեժիմը գրավիչ է ներդրողների համար․ Freedom Holding–ի ղեկավար
Հայաստանի հարկային ռեժիմն, անխոս, բարենպաստ և գրավիչ է ներդրողների համար, կարծում է Freedom Holding Corp.–ի հիմնադիր և ղեկավար Տիմուր Տուրլովը ԵՐԵՎԱՆ, 5 մարտի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի հարկային ռեժիմն, անխոս, բարենպաստ և գրավիչ է ներդրողների համար, կարծում է Freedom Holding Corp.–ի հիմնադիր և ղեկավար Տիմուր Տուրլովը։ «Այն (հարկային ռեժիմը, խմբ․) հաճախ կարող է խանգարել, երբ, օրինակ, ավանդների տոկոսները չեն հարկվում, իսկ արժեթղթերը հարկվում են։ Հայաստանում, փառք Աստծուն, հակառակն է, այն ավելի շատ օգնում...
05.03.2024Ներքին հարցերի վրա կենտրոնանալու քաղաքականությունը, որն իրականացվում է Հայաստանում, գրավում է ներդրողներին․ Freedom Broker–ի հիմնադիր
Ներքին հարցերի վրա կենտրոնանալու քաղաքականությունը, որն իրականացվում է Հայաստանում, գրավում է ներդրողներին, հայտարարեց Freedom Holding Corp.-ի հիմնադիր ու ղեկավար Թիմուր Տուրլովը ԵՐԵՎԱՆ, 5 մարտի․/ԱՌԿԱ/․ Ներքին հարցերի վրա կենտրոնանալու քաղաքականությունը, որն իրականացվում է Հայաստանում, գրավում է ներդրողներին, հայտարարեց Freedom Holding Corp.-ի հիմնադիր ու ղեկավար Թիմուր Տուրլովը։ «Հայաստանում, կարծես, չկա չափազանց սպեցիֆիկ աշխարհաքաղաքական իրավիճակ, համենայն դեպս բացասական։ Մարդկանց տեսակետը,...
05.03.2024Результаты поиска 1 - 50 of 1526
First | Prev. | 1 2 3 4 5 | Next | Last
Դասավորել ըստ համապատասխանության | Դասավորված է ըստ ամսաթվի